Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվեն ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա՝ որոշվելու է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում և նախորոշել զորահավաքային նախապատրաստության միջոցառումների առաջնահերթությունները: Նախարարը նշեց, որ նաև հայտարարվելու է պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեծ մասշտաբի միջոցառում է նախատեսվում: Դ.Տոնոյանը նկատեց, որ նման մասշտաբի միջոցառում նախկինում չի եղել, և այն միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակի առումով: Վարչապետը կոչ արեց հայրենակիցներին՝ ակտիվ մասնակցել միջոցառումներին. «Սա իրականում շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է, մեր ԶՈՒ մարտունակության մակարդակը ստուգելը և բարձրացնելը: Սա պլանային, աննախադեպ, կարևոր միջոցառում է»,- ասաց նա:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55