Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ժամը 17։00-ին հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վեաբերյալ որոշումը։
Ինչպես Ռ. Քոչարյանի գործով դատական բոլոր նիստերից առաջ, այս անգամ էլ դատարանի դիմաց մարդաշատ է. մի մասում հավաքված են Ռ. Քոչարյանի աջակիցները, որոնք պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, իսկ մյուս մասում այն քաղաքացիներն են, որոնք դեմ են Ռ. Քոչարյանի ազատմանը։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ այսօր կողքի ճամբարին չեն անդրադառնալու, նրանց չեն արձագանքելու, իրենց կոչերն ուղղած են դատարանին, ակնկալում են դատանից կամք՝ արդարադատություն իրականացնելու համար։
«Լիահույս եմ այսօր, որ ի վերջո իրականացվելու է արդարադատություն, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումն ի վերջո ասյօր դադարելու է, նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ, Քոչարյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոց կալանավորումն այսօր պետք է վարեցվի։ Այսօր գործը դադարել է լինել իրավական։ Այն բացարձակ քաղաքական պրոցես է, մենք ակնկալում ենք, որ դուք ի վերջո կգիտակցեք, որ քաղաքական պրոցեսն ու իրավական պրոցեսը տարբեր գործընթացներ են, չպետք է միմյանց խաչմերուկվեն։ Դադարեցրեք քրեական հետապնումը։ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Ռ. Քոչարյանի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը։
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03