ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-18-ը Իտալիայի Սենատի արտաքին գործերի եւ արտագաղթի կոմիտեի նախագահ Վիտո Պետրոչելիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ՝ Իտալիայի խորհրդարանում մի շարք հանդիպումների մասնակցելու նպատակով: Իտալիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:
Այցի շրջանակում սեպտեմբերի 17-ին Ռուբեն Ռուբինյանը եւ Մարիա Կարապետյանը հանդիպել են Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի եւ նույն բաժնի անդամների հետ:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը Պատգամավորների պալատի իր գործընկերոջը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացները, խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթություններն ու գերակայությունները՝ այս համատեքստում ընդգծելով Իտալիայի խորհրդարանի՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի օրենսդիր մարմնի հետ առավել սերտ փոխգործակցության կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Պատգամավորների պալատի կողմից ընդունված որոշումը, ինչը կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, այս համատեքստում ընդգծել Իտալիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:
Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է իր գործընկերոջը աշխատանքային այցով լինել Հայաստանում:
Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 18-ին հանդիպել է նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական հարաբերությունների օրակարգային հարցերին: Ռուբեն Ռուբինյանը Սենատի իր գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա զարգացումները: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սենատի իր գործընկերոջ հետ՝ վերջինիս Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի եւ ՆԱՏՕ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ֆրուզոնե Լուկայի հետ: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը՝ առաջնային համարելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01