ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների: Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում:
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, Բաբկեն Թունյանը ևս նամակով թողել էր իր կողմ քվեարկությունը, արդյունքում նախագիծն ընդունվեց:
Քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշակի մտահոգություններ էր հայտնել: «Անցյալ նիստին տարբեր խմբակցություններից իմ գործընկերները խնդրում էին, որ հանրայնացվի այն տնտեսավարողների, առնվազն խոշոր տնտեսավարողների ցուցակը, որոնց պետք է վերադարձվեն գումարները: Սակայն դա քողարկվում է: Մենք նման բան չեմ կարող անել, պետք է իմանանք, թե բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում: Ես ունեմ տվյալներ, որ վերադարձվելիք գումարների զգալի մասը՝ մոտ 1.5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ: Ըստ էության, ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները: Ես ունեմ տվյալներ, որ դա միակը չէ»,-ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը պնդեց, որ պետք է միասին կայացնեն որոշում՝ դադարեցնելու քվեարկությունը և առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել նախագծի շահառու տնտեսավարողների ցանկը: Նա պնդեց, որ տեղեկատվությունը պատգամավորներին տրվի քվեարկությունից առաջ:
Քվեարկությունից առաջ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դրանից հետո նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ 20 րոպեում կարողացել են գալ հետևյալ համաձայնության. «Առ այն, որ խորհրդարանից չի կարող լինել գաղտնի ցանկ, որով ընկերություններից տրվում է գումար: Խորհրդարանը գումար տվողն է, չի կարող չիմանալով, կուրորեն տալ այն: Սակայն մեր պահանջներին ի պատասխան ասվել է, որ դա հարկային գաղտնիք է: Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, և մենք հետևողական ենք լինելու, որ այդ ցանկը ստանանք: ՊԵԿ նախագահին կհրավիրենք մեր խմբակցություն այս հարցը քննարկելու: Եվ ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ նաև այս օրենքով սահմանված կարգով 40 մլն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք պետք է գումարը ստանան, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրության, ինչի արդյունքում կարող են լինել նաև պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ կամ այլ դիրք են ունեցել, ինչ արդյունքում գոյացրել են այդ գումարները, չպետք է ստանան դրանք:
Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվել, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01