«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությունից պահանջում է հրապարակել տնտեսվարող սուբյեկտների անունները, որոնց պետք է վերադարձվեն տվյալ օրինագծով նախատեսված ֆինանսական միջոցները: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ընկերություն է, որը պատկանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը: Սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարվեց տվյալներ հայտնել՝ հղում անելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին: Իր հերթին, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանը չի կարող չիմանալ՝ ում են վերադարձնում այդ միջոցները: «Մենք հետեւողականություն կցուցաբերենք, որպեսզի ստանանք այդ տնտեսվարող սուբյեկտների ցուցակը։ Մենք հետո կհրավիրենք ՊԵԿ պետին, որպեսզի ստանանք այդ ցուցակը։ Այն ընկերությունները, որոնք ժամանակին արտոնյալ եւ մոնոպոլ դիրք են զբաղեցրել, չպետք է ստանան դրանք։ Խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնց հանդեպ հենց հիմա իրականացվում է քրեական հետապնդում»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների, կառավարությունը պատրաստվում է մոտ 2835 տնտեսվարող սուբյեկտների վերադարձնել 56 մլրդ 443 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գծով ժամկետանց պարտքեր։ Նրանցից 183-ը խոշոր ընկերություններ են։ Համաձայն կառավարության հիմնավորման՝ այդկերպ հարկատուներին կվերադարձվի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը գոյացած պարտքը, որպեսզի այդ միջոցները ներդրվեն տնտեսությունում եւ նպաստեն դրա զարգացմանը։ Նշենք, որ խորհրդարանականները միաձայն (93 ձայնով) «կողմ» են քվեարկել։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55