ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը: Այս մասին հաղորդում են ՀՀ Քննչական կոիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին գլխի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.: Նախաքննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, իր ծանոթի ավտոմեքենայով, գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման եւ վրեժի շարժառիթով, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ ու դիմել փախուստի: Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը նախօրեին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված ավտոմեքենայի վարորդը եւս հայտնաբերվել է: վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01