ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի՝ Թուրքիայում կայացած 53-րդ նիստի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այս մասին Էնֆիաջյանն ասաց սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: «Ես իմ ելույթում անդրադարձել եմ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած և տեղի ունենալիք ընտրություններին՝ մատնանշելով, որ այնտեղ բոլոր ժամանակահատվածներում ժողովրդավարական ամենաբարձր սահմանված չափանիշներին մշտապես համապատասխան և ներդաշնակ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել: Նրանց կողմից հնչած հայտարարությունները անհեթեթ են եղել, և փորձել են քաղաքականացնել տնտեսական հարթակը: Քանի որ պետք էր շատ կարճ և հստակ պատասխանել, նրանց հիշեցրել եմ, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասաց Էնֆիաջյանը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ թեմայի շրջանակում նկատողություն է արել նաև կառույցի գլխավոր քարտուղարին, որն ազգությամբ ադրբեջանցի է: Հայկական պատվիրակության նկատմամբ այլ ճնշումներ ևս եղել են թուրք-ադրբեջանական կողմից, սակայն Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքը դրանից չի տուժել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02