Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ և Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համագործակցել, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «NVidia» ընկերությունն է եղել, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում և որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովիտում։ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ «NVidia»-ի կենտրոնակայանում և ցուցասրահներով շրջայցի ընթացքում Ջենսեն Հուանգը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ծրագրերը, համակարգչային գրաֆիկաների մշակման գործընթացը, դրա շրջանակում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարճատև հանդիպում է ունեցել «NVidia» ընկերության գործադիր տնօրենի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները։
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01