Քսանութ տարվա աշխատանքային փորձ ունեցող բրիտանացի փոստատարին աշխատանքից ազատել են մեկ րոպե ուշացման համար, գրում է lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ: Մեծ Բրիտանիայի Էշֆորդ քաղաքի բնակիչ, փոստատար Ռոբերտ Լոքյերին հանձնարարված է եղել մինչև ժամը 13:00-ն ծանրոցը հասցնել տեղական բանկերից մեկը: Տղամարդը, սակայն, տեղ հասնելուն պես, ստիպված է եղել հերթ կանգնել և դրա հետևանքով ֆինանսական հաստատության աշխատակիցը ծանրոցի ստանալը հաստատող ձևաթղթի վրա ստորագրել է ժամը 13:01-ին: Ընդ որում` թե´ բանկի աշխատակիցը, թե´ փոստատարը պնդում են, որ վերջինս տեղ է հասել առաքման վերջնաժամկետը լրանալուց 4 րոպե առաջ: Փոստատարը բողոքարկել է իր հեռացման մասին որոշումը, սակայն դատարանի վճիռը հօգուտ գործատուի է եղել. դատարանը, պարզաբանելով վճիռը, հայտնել է, որ անցնող տարում Լոքյերը երկու անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել և նախազգուշացում է ստացել, որ հաջորդ` կարգապահական ցանկացած խախտում աշխատանքից հեռացման է հանգեցնելու: «Չեմ կարողանում հավատալ տեղի ունեցածին. ես ուղղակի աշխատել էի ուզում: Հուսով եմ` արհմիությունը կօգնի վերականգնել աշխատանքս»,- ասել է Լոքյերը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44