ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Արփա-Սեւան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից եւ նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտեւի 6-7 ժամ: 18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաեւ կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 20-ին: Արփա-Սեւան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից եւ շարունակվում մինչեւ սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01