Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ Գերագույն դատարանի այն որոշման լույսով, որ նրա կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել։ «Ես կոչ եմ անում անհապաղ վերականգնել խորհրդարանի աշխատանքը»,-ասել է նա: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության եւ «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները: Իր հերթին Մեծ Բրիտանիայի Համայքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքն շտապ կարգով վերականգնելու անհրաժեշտության մասին: «Ես ողջունում եմ Գերագույն դատարանի որոշումն այն մասին, որ խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել: Համայնքների պալատը պետք է հավաքվի առանց հապաղելու: Այդ նպատակով ես այժմ շտապ կարգով խորհրդակցում եմ կուսակցությունների ղեկավարների հետ»,-ասել է նա: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, ինչի մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը: «Վարչապետի որոշումն անօրինական էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է: Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չէ, դարձել է, Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55