Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձեւաչափի երկրորդ փուլի շրջանակում եւ ուղղված է լինելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արեւելյան գործընկերության երկրների սատարմանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, պետական եւ հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ/ԵԽ գործընկերների կողմից բարեփոխումներին միտված աջակցության պատրաստակամությունը եւ ընդգծել, որ մեկնարկող ծրագիրը նոր հնարավորություններ է բացում առկա սերտ համագործակցության խորացման համար: Սրբուհի Գալյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է նաեւ, որ ներկայում դրվում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը, որի համատեքստում անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարությանը եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի նախագծին՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն վերջնական տեսք կաստանա եւ կմտնի առավել գործնական փուլ: Որպես առաջիկա համագործակցության թիրախային ուղղություն՝ փոխնախարարը նախանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացումը եւ վստահություն է հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակում հնարավոր կլինի հասնել չափելի արդյունքների: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի կառավարության ցուցաբերած գործնական պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ նշելով, որ հակակոռուպցիոն պայքարը նաեւ հանրային ակնկալիքների առաջահերթություններից է: Դեսպանը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու ճանապարհին կարեւորել է օրենդրական բարեփոխումների շարունակականությունը, ինստիտուցիոնալ համակարգերի ձեւավորումը եւ հակակոռուպցիոն կրթությունը՝ ընդգծելով այդ ուղղությամբ պետական մարմինների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01