ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող փաստաթղթերը բացակայել են, իսկ նույն ՄՓՎ-ին ամրակցված «ՈՒԱԶ 366» ավտոմեքենայի վրա 2016-2017թթ. ընթացքում հավելագրվել է շուրջ է 2.092 կմ վազք, որի ծախսը կազմել է 460 լիտր բենզին։
Պարզվել է նաև, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 27.12.2016թ.-08.03.2017թ. Մ-3 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ավտոճանապարհի միջնամասում ստեղծվել է վրանային հենակետ՝ ձնաբքի ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, որի ծառայության իրականացման նպատակով նախատեսվել է օգտագործել 2 հատ 2.5 ԿՎՏ էլեկտրական գեներատորներ՝ լուսավորության և կապի ապահովման համար։ Սակայն, վառելիքի ծախսերի վերաբերյալ կազմված ակտերի համաձայն՝ ցույց է տրվել շահագործված այլ հզորությունների 2 էլեկտրական գեներատոր, որոնց վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի: Արդյունքում հավելագրվել է 432 լիտր բենզին։
Բացի այդ, կազմված ակտերի համաձայն՝ հենակետի ծառայության իրականացման նպատակով ներգրավված Գորիսի և Սիսիանի ՀՓՋ-ներին պատկանող ավտոմեքենայի համար 27.12.2016թ.-31.01.2017թ. ցույց է տրվել 1000 կմ վազք և մեկի դեպքում 400 լիտր, մյուս դեպքում 560 լիտր բենզինի, իսկ ավտոմեքենաների կունգի վառարանի համար 470-ական լիտր դիզելային վառելիքի ծախս: Դա այն դեպքում, երբ Գորիսի ՀՓՋ-ին պատկանող ավտոմեքենայի կունգի վառարանը դիզելային վառելիքով չի աշխատում, իսկ Սիսիանի ՀՓՋ-ին պատկանողի դեպքում ավտոմեքենայի շահագործման քարտի վազքաչափի ցուցմունքներում չի արտացոլվել նշված 1000 կմ վազքը:
Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. Սյունիքի ՄՓՎ-ին հատկացվել է 32 խ/մ՝ վառելափայտ, սակայն բացակայել են դրանց ծախսի և բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։
Ուսումնասիրությամբ պարզված փաստերը վկայում են, որ ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01