Իրանի նախագահ Հասան Ռոհանին անապացուցելի է համարում Սաուդյան Արաբիայի պնդումները թագավորության նավթագործարանների վրա հրթիռային հարձակումներին Իրանի մասնակցության մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ զենքը, որով հարձակման են ենթարկվել օբյեկտները, եմենական չի եղել, որովհետեւ դրա վրա նրանք տեսել են «Յա-ալի» (մակագրությունը)։ Բայց այդ (արտահայտությունն) օգտագործում են Եմենի շիաները։ Պաշտոնական ներկայացուցիչը, որը մտածում է, թե բոլոր իրանցիները շիաներ են, իսկ եմենցիները շիաներ չեն, սխալվում է»- ասել է Ռոհանին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա նշել է, որ աստծուն այդ դիմելաձեւն աղոթքներում օգտագործում են շիաները թե՛ Իրանում, թե՛ Եմենում, թե՛ Իրաքում։ Այս առնչությամբ նա անհիմն է անվանում մակագրությունը զենքի իրանական ծագման ապացույց համարելը։ Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ կռվում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել են, որ թագավորության նավթագործարանները սեպտեմբերի 14-ին գրոհել են իրենց շարժման գրոհայինները՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ չկա Եմենից գրոհի որեւէ ապացույց եւ դրանում մեղադրել է Իրանին։ Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, նույնպես կարծում է, որ Թեհրանն է մեղավոր գրոհների մեջ։ Իրանը չի ընդունում իր հասցեին արվող մեղադրանքները։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55