ARM | RUS |

Ի սկզբանե պետք չէր քաղաքական էժանագին գնահատականներ տալ ՍԴ աշխատանքին. ՍԴ նախագահի խորհրդական

25.09.19 | 16:33

Մեծ պայմանականությամբ կարող ենք ասել, որ խոսքը ռազմավարության մասին է, որովհետեւ ցայտուն երեւում է, որ ընդամենը քաղաքական նպատակների իրականացման համար ամրագրված են որոշակի դրույթներ ռազմավարության մեջ, որոնք գոնե ինձ համար բացարձակապես ընկալելի եւ հասկանալի չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Գրիգոր Մուրադյանը՝ խոսելով Արդարադատության նախարարության կողմից ներկայացված դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ բարեփոխումերի ռազմավարության նախագծի մասին, որտեղ անցումային արդարադատության գործիքակազմի շրջանակն է ներկայացվում:

«Մասնավորապես, մենք ինչի՞ հիման վրա ենք խոսում անցումային արդարադատության մասին, երբ որեւէ իրավական նշանակություն ունեցող փաստի վրա չի հիմնվում անցումային արդարադատության որեւէ մոդելի ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Անգամ ռազմավարության մեջ կամ պայմանական այն անվանենք փաստաթուղթ, քանի որ դժվար է այն գնահատել որպես ռազմավարություն, այլ այն մարտավարական քայլերի ոչ այնքան տրամաբանական ընդհանրություն է։ Անգամ այդ փաստաթղթում «Հին Հայաստանը» չի որակվել՝ որպես տոտալիտար կամ կոշտ ավտորիտար պետություն: Տարբեր զեկույցների հիման վրա անդրադարձ է կատարվում ենթադրաբար մարդու իրավունքների խախտումներին, բայց հարց է ծագում՝ որեւէ իրավական ակտով, որեւէ դատական ակտով, այլ կերպ դա փաստվե՞լ է, թե՞ ոչ: Մենք սպառե՞լ ենք արդյոք սովորական արդարադատության գործիքակազմը, որպեսզի դիմենք այդպիսի բացառիկ միջոցի»,–նշեց նա:

Գրիգոր Մուրադյանի համար առավել խնդրահարույց է փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների շրջանակը. «Պարզ չէ բացարձակ, թե ինչպես է այն կազմավորվելու։ Միայն հռչակագրային հայտարարություններ են արվում, որ պետք է լինեն անկախ, հեղինակություն վայելող անձինք, ինչպես են ընտրվելու հեղինակություն ունեցող անձինք, ինչպես է ապահովելու հանձնաժողովի անկախությունը, պարզ չէ»:

Նա խոսեց նաեւ այդ մարմնի կարգավիճակի մաիսն. «Գործող Սահմանադրության շրջանակներում որեւէ հնարավորություն չկա ստեղծել մեկ այլ անկախ մարմին, քան այն մարմինները, որոնք Սահմանադրության մեջ արդեն իսկ թվարկված են:

Իսկ ռազմավարության մեջ ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների մասին էլ խոսք չկա: Փաստահավաք խումբը կարող է լինել ինքնավար մարմին կամ ընդամենը խորհրդակցական մարմին, սակայն այս հանձնաժողովին վերապահվում են ոչ միայն խորհրդատվական եզրակացություն ներկայացնելու լիազորություն ԱԺ-ին կամ կառավարությանը, ոչ միայն սոսկ փաստահավաք գործունեության հնարավորություն, այլեւ հնարավորություն է տրվում, որ ինքը կարեւոր վկաներին ազատի քրեական պատասխանատվությունից։ Այս հանձնաժողովն իր իսկ մշակած մեթոդաբանության հիման վրա պետք է գնահատի իրավապահ մարմինների եւ դատարանների գործունեությունը եւ դրա հիման վրա պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, պարզ չէ»:

Նա տարակուսում է, թե ինչու է փաստահավաք խմբի համար ընտրվել մինչեւ 2018 թվականի մայիսը, արդյոք դատարանների շրջափակումը ներառվելու է դրա մեջ. «Ստացվում է, որ հանձնաժողովը ոչ միայն գերդատախազական գործառույթներ է ստանձնելու՝ գնահատելով դատախազության եւ քննչական մարմինների գործունեությունը, այլեւ ինքն է մշակում մեթոդաբանություն, որով գնահատական է տալիս դատական ակտերին: Այս մարմնի լիազորությունները հանգեցնելու են նրան, որ ինքը պետք է գնահատի՝ այս կամ այն դատարանը, այդ թվում՝ գուցե ՍԴ-ն արդյոք ճի՞շտ է անդրադարձել եւ լուծել որոշակի վեճերը, թե՞ դա հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածաբար խախտման կամ համակարգային խնդիրների: Ընդ որում, զավեշտալի է, որ խոսք է գնում կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին, ինչը կարծես թե ողջամտության սահմաններում ենթադրում էր, որ դասական գործառույթ է, որ բնորոշ է իրավապահ մարմիններին, սակայն ինձ համար հեգնանքի առարկա է, որ ժամանակահատված է տրվել 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 2018-ի մայիսը: Սա բացարձակապես անհասկանալի է, որովհետեւ եթե խոսում ենք զանգվածային իրավախախտումների մասին, թույլ տվեք վկայակոչել, օրինակ, դատարանների մուտքերի արգելափակումը, որը հանգեցրել է բազմաթիվ անձանց արդար դատաքննության, դատարանների մատչելիության հիմնական իրավունքների սահմանափակման: Ավելին՝ այդ կոչը հնչեցվել է վարչապետի կողմից, այդ ակցիային ներգրավել են բազմաթիվ բարձրաստիճան եւ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, դա հանգեցրել է նրան, որ ՀՀ դատական համակարգը, ՍԴ-ն որոշ ժամանակ ընդհանրապես կաթվածահար վիճակում էր: Սա անշուշտ, հանգեցրել է մարդու իրավունքների խախտման, իհարկե հանգեցրել է»։

Գրիգոր Մուրադյանը շեշտում է՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում մարդու արժանապատվությունը զանգվածաբար ոտնահարվում է նաեւ հիմա. «Ակնհայտ է, որ ոչ միայն դատարանների եւ դատական իշխանության հեղինակությունն են փորձում նսեմացնել, այլ ակնհայտորեն դատավորների արժանապատվությունն են նսեմացնում, նրանց հիմնական իրավունքները նույնպես խախտվում են, արդյոք այս խմբի ուսումնասիրության առարկա դառնալու է։ Ինչո՞ւ է որոշվել, որ 2018-ի մայիսն է այն սահմանագիծը, թող հանձնաժողովը գործի միշտ։ Այսպիսի հանձնաժողովը մի՞թե ունակ է հանգեցնելու քաղաքացիական համերաշխության հաստատման: Ես կարծում եմ, որ այսպիսի կարգավորումներն ու մոտեցումները լուրջ խնդիրներ կարող են ունենալ մեր Սահմանադրության հետ»:

Սահմանադրական բարեփոխումների մասով նա հավելում է՝ որեւէ ռազմավարական խնդիր չի դրվում. «Իբրեւ թե գործող Սահմանադրությունը որոշակի խնդիրներ ունի սահմանադրական բարեփոխումների ոչ լեգիտիմության պատճառով։ Թեեւ մենք սովոր ենք, որ գործում է օրինականության կանխավարկածը, բայց պարզվում է, որ կարելի է կառավարության կողմից հաստատվող որեւէ փաստաթղթում փաստել Սահմանադրության լեգիտիմության դեֆիցիտի մասին եւ տպավորություն է, որ սա արվում է այդ հանգամանքը փաստելու համար եւ Սահմանադրության 213-րդ հոդվածի հարցը վերջապես լուծելու համար։ Սա շատ անհաջող փորձ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները տեղավորել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության սահմաններում այն պարզ պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում պետք է կանխորոշվի իրավական–դատական բարեփոխումների ռազմավարությունը։

Եթե մենք Սահմանադրության 213-րդ հոդվածի հարցն ենք լուծում, արդյոք կարող ենք վտանգել Սահմանադրության կայունությունը, որը հիմնարար սկզբունք է։ Պետք է նաեւ հիասթափեցնեմ նախաձեռնության հեղինակներին՝ 213-րդ հոդվածը հնարավոր չէ փոփոխել, այն կատարմամբ իրացվել է, 2018 թվականի ապրիլի 9-ին ՍԴ նախագահը շարունակել են իրականցնել ՍԴ նախագահի եւ դատավորների լիազորությունները, այս հովածն իրեն սպառել է»։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» նախաձեռնության մասով նա նշեց, որ մտահոգիչ է այն միջավայրը, որը նախորդել է նման որոշման ընդունմանը. «Ըստ էության, եթե դրանով էր ավարտվելու տեղեկատվական արշավը ՍԴ հեղինակության եւ ՍԴ դատավորների եւ նախագահի դեմ, ապա ի սկզբանե պետք է նախընտրելի դարձնել իրավական ընթացակարգը, ոչ թե փորձել քաղաքական էժանագին գնահատականներ տալ ՍԴ աշխատանքին, նախախուլիգանական արտահայտություններ անել ՍԴ հասցեին, ինչու չէր ընտրվում իրավական ընթացակարգը, ինչու էին տարբեր պատգամավորներ իրենց թույլ էին տալիս բարեվարքության կանոնների ցինիկ խախտում՝ թիրախավորելով մեկ անձի եւ դատավորների»։


2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01