ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։ Այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը, վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:
Ըստ պաշտպանական կողմի՝ Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, դատարանը գործը չի քննել օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաև թույլ է տվել մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում` անձը կալանավորվել է առանց դատավարությանը փաստացի ներգրավվելու, քանի որ զրկվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից։ Անդրադառնալով այս փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված` Վերաքննիչ դատարանի կողմից գործը ոչ օրինական կազմով, ինչպես նաև օրենքով չսահմանված ընթացակարգով քննելու, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու, կողմերի հավասարությունը խախտելու և պաշտպանվելու բոլոր դատավարական գործիքներից Ռ.Քոչարյանին զրկելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի քննությունն իրականացվել է առկա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում։
Նշենք, որ այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01