Հանդիպումներ անցկացվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հարցին: Նրա խոսքով՝ հանդիպումներ անցկացվում են ամենատարբեր մակարդակներով, արդյունավետ համագործակցություն է իրականացվում, եւ համագործակցության արժեքը որոշվում է ոչ թե բարձր մակարդակի հանդիպումներով, այլ երկկողմ հարաբերությունների բովանդակությամբ: Դեսպանը հիշեցրել է այս տարվա ապրիլին կոնգրեսականների պատվիրակության այցի մասին, որի ընթացքում Երեւանում ռազմավարական երկխոսություն է կայացել եւ որին մասնակցել են ամերիկացի պաշտոնատար անձինք: Նա նաեւ հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակության հայաստանյան այցի մասին: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին՝ Լինն Թրեյսին նշել է, որ դեսպանատունն ուշադիր հետեւում է այդ իրադարձությանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետի եւ փոխնահանգապետի հետ: «Համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել, եւ կարծում եմ, որ դա Կալիֆոռնիայի եւ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ արդյունավետ մոտեցում է: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հայկական ամենամեծ սփյուռքը հենց այդտեղ է գտնվում: Բացի այդ, Կալիֆոռնիան որպես առանձին նահանգ զբաղեցնում է աշխարհում տնտեսական ուժի առումով 5-րդ տեղը»,- եզրափակել է դեսպանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին: Սեպտեմբերի 22-ին նա մասնակցել է Լոս Անջելեսի «Գրանդ պարկում» կազմակերպված հանրահավաքին, որտեղ հանդես է եկել ելույթով: Փաշինյանը հանդիպել է նաեւ Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության հետ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55