Մեղադրանքն անհիմն է, ես ինձ որևէ կերպ մեղավոր չեմ ճանաչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու մասով:
«Այդ մեղադրանքները համարում եմ հերյուրանք, բեմադրված շոու, լավ կլիներ՝վկայի կարգավիճակով լսեին, նոր այդպիսի հայտարարություն անեին, բայց միանգամից մեղադրանք են առաջադրում, մարդու պատվի հետ են խաղում: Հեղինակությունս ուզում են ոտնատակ տալ, չի ստացվելու, ճշմարտության բացահայտումը հեռու սարերի հետևում չի: Կհասկանան, որ ես ընդհանրապես կապ չունեմ էն ամեն ինչի հետ, ինչի մեջ մեղադրում են»,-նշեց նա:
Անդրադառնալով իր հարցաքննման վերաբերյալ դիտարկմանը՝ Ալիկ Սարգսյանն ասաց.
«Մի անգամ կանչել են մի անհեթեթ բանի համար ու միանգամից սենց մեղադրանք են առաջադրել: Էն փաստարկները, որ նշում են՝ կոծկել հանցագործությունը, պաշտոնական դիրքը չարաշահել և այլն, ոչ մեկի հետ ես համաձայն չեմ, իրականությանը չեն համապատասխանում»,-նկատեց նա:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունից հետո առավել մանրամասն կարձագանքի մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55