ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց մերձավոր ազգականներին Միացյալ Նահանգներ մուտք գործել որպես ներգաղթյալներ կամ ոչ ներգաղթյալներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը: ԱՄՆ վարչակազմը Իրանին հերթական անգամ մեղադրել է «ահաբեկչությանը հովանավորելու, ամերիկացի քաղաքացիներին կամայականորեն ձերբակալելու, հարեւաններին սպառնալու եւ կիբեռհարձակումներ անցկացնելու» մեջ: «Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնում է Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս խաղաղությանն ու կայունությանը՝ որոշեցի, որ Միացյալ Նահանգների շահերի շրջանակում է սահմանափակումների միջոցառումների ընդունումը եւ Իրանի կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավոր ազգականների մուտքը Միացյալ Նահանգներ որպես ներգաղթյալներ կամ ոչ ներգաղթյալներ դադարեցումը»,- նշված է Թրամփի հայտարարության մեջ: ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե Թրամփի որոշումը կոնկրետ ում վրա է տարածվելու: Նախագահը նաեւ բացառություններ է արել՝ հայտարարելով, որ սահմանափակումը չի կիրառվի ԱՄՆ օրինական մշտական բնակիչների, ապաստան ստացած անձանց կամ Միացյալ Նահանգներում արդեն ընդունված փախստականների դեպքում: Նա նաեւ հնարավոր բացառություններ է տրամադրել մարդկանց համար, որոնց մուտքը «կնպաստի իրավապահ մարմինների կարեւոր նպատակներին հասնելուն»: Պարզ չէ՝ այս հայտարարությունը կազդի՞ ՄԱԿ-ում իրանցի դիվանագետների վրա:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44