Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը հետևողական միջոցներ են ձեռնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով նախաձեռնվել են հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեսակցությունների ութ սենյակների համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային կահույքով, կահավորվելու է մանկական սենյակ։ Ուշադրության կենտրոնում է նաև օդափոխության համակարգի ներդրման հարցը։ «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու, սանհանգույցների, բաղնիքների հիմնանորոգում, ընդ որում, կառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` ճաշարանի կապիտալ վերանորոգում։ «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու հիմնանորոգում։ Բացի վերոհիշյալից՝ քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման և ՀՀ պետական գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, միջազգային և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առկա փորձի հիման վրա, կարճ ժամանակահատվածում նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին, ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից ձեռք բերել պատրաստի սննդի մատուցման ծառայություններ: Սա նշանակում է՝ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։ Այդ նպատակով առաջիկայում՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01