ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Տիկնայք և պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս չափազանց նշանակալի տարեդարձի կապակցությամբ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկության զարգացման պատմությունը նախևառաջ կրթության և կրթության համակարգերի զարգացման պատմություն է, որովհետև կրթությունն է կարևորագույն նախադրյալը, կարևորագույն նախապայմանը որևէ առաջընթացի, առաջադիմության և զարգացման: Եվ սա հրաշալի գիտակցում էին մեր նախահայրերը դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ:
Եվ սրա լավագույն ապացույցն էր, որ ամենադժվարին և պատերազմի պայմաններում, տնտեսական, աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում Հայաստանի բազմաթիվ վայրերում հիմնվում էին համալսարաններ? վանական համալիրներին կից, որոնք իրենց ժամանակի համար առաջադիմության և առաջընթացի ջահակիրն էին դառնում. մարդկային, գիտական, հասարակական, քաղաքական մտքի առաջադիմության ջահակիրն էին դառնում: Եվ այդպես էր նաև 1915-ին:
Մեր Առաջին Հանրապետության գոյության տարիներին և բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում, պատերազմի պայմաններում, սովի, համաճարակի, գաղթականության մասին հոգ տանելու անհրաժեշտության պայմաններում նախարարների խորհուրդը 1919-ին որոշում կայացրեց հիմնադրել պետական համալսարան: Եվ դա, ըստ ինձ,
Առաջին Հանրապետության պատմության ամենաշրջադարձային և ամենակարևոր էջերից մեկն էր: Եվ այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց և կարևորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, թերևս կհամաձայնվեն ինձ հետ, որ հենց համալսարանականներն են եղել այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը: Եվ այստեղ անգնահատելի է ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, ջանքերը, որոնք տարվել են այս պատերից ներս տասնամյակների ընթացքում: Եվ այս պահին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն դասախոսներին, ովքեր այս հարյուր տարվա ընթացքում վառ են իրականացրել իրենց կրթական, սերունդները դաստիարակելու մեծ և պատվաբեր առաքելությունը:
Միևնույն ժամանակ Մայր բուհը չէր լինի Մայր բուհ առանց այն ուսանողների, որոնք այս տարիների ընթացքում սովորել են Երևանի պետական համալսարանում: Եվ ասելով սովորել՝ ես, իհարկե, նախևառաջ նկատի ունեմ գիտակրթական պրոցեսը, բայց նաև նկատի ունեմ մյուս կողմն այս գործընթացի: Գործընթաց, որը մեզ բոլորիս, ինձ անձամբ հնարավորություն է տվել դառնալ քաղաքացի:
Իսկապես, ուսանողներն ավանդաբար հասարակության ամենաանկեղծ, ամենագործունյա և ամենամեծ փոփոխությունները բերող շերտն են:
Սովորաբար խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ մասնագետները մշտապես քննարկման առարկա են դարձնում ակադեմիական ազատությունների հարցը, բայց, իմ կարծիքով, ոչ պակաս կարևոր են նաև ուսանողական ազատությունները:
Մտածել և գործել: Ահա այն կարևորագույն դասը, որը տվել է ԵՊՀ-ն իր սերունդներին: Եվ նման օրինակները մեր պատմության էջերում բազմաթիվ են՝ սկսած խորհրդային շրջանում դիսիդենտական խմբերից մինչև Ղարաբաղյան շարժում, Արցախյան պատերազմից մինչև Թավշյա հեղափոխություն, որտեղ ուսանողներն ունեցան ամենակարևոր և նշանակալի մասնակցությունը:
Եվ այսօր, երբ գրվում է մեր պատմության մի նոր էջ, սկիզբ է դրվում մի նոր 100-ամյա գլխի, Մայր բուհն իսկապես մեծ և առաջնորդող դեր ունի մեր ազգային լավագույն իղձերի կյանքի կոչման գործում:
Եվս մեկ անգամ, շնորհավոր տարեդարձդ Երևանի պետական համալսարան, շնորհավոր մեր Մայր բուհի տարեդարձը, սիրելի՛ համալսարանականներ», -ասել է ԱԺ նախագահը:
Արարաը Միրզոյանը վաստակաշատ գիտնականներին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Անանիա Շիրակացի և Մովսես Խորենացի մեդալներով:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01