ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 25-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայող Սուրեն Մուրադյանի գործով Հայաստանի կողմից դատարանի որոշման կատարմանը վերաբերող եզրակացությունը։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն, Սուրեն Մուրադյանի մահվան հանգամանքների հետաքննությունը վերսկսվել է, ձեռնարկվել են քննչական գործողություններ։ Հանձնաժողովը վճռականորեն իշխանություններին կոչ է արել, հաշվի առնելով հետաքննվող իրադարձությունների պահից շատ ժամանակ անցնելու հանգամանքը, ակտիվացնել իրենց ջանքերը։ Հանձնաժողովը նշել է ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք ուղղված են հետաքննությունների անկախությանը եւ օպերատիվությանը եւ տուժածների մասնակցությանը, մասնավորապես՝ քննչական հանձնաժողովի ստեղծմանը։ Միաժամանակ, հանձնաժողովը իշխանություններին կոչ է արել ուշադրության արժանացնել այն խորհրդատվությունները, որոնք տրվել են ազգային եւ միջազգային իրավապաշտպան հաստատությունների կողմից՝ պրակտիկայում փոփոխությունների ավելի արդյունավետ կիրառման համար։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ողջունել են օրենսդրական փոփոխությունները , հատկապես Հայաստանի Քրեական օրենսգրքում խոշտանգումները սահմանող հոդվածի ընդունումը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, ներառյալ դաժան վերաբերմունքից երաշխիքները եւ ներում շնորհելու մասին նոր օրենքը։ Հանձնաժողովն առաջարկել է վիճակագրական տվյալներ եւ համապատասխան այլ տեղեկություն տրամադրել՝ կապված խոշտանգումների վերաբերյալ նոր հոդվածով հետաքննության եւ դատական հետապնդման հետ, ինչպես նաեւ իշխանություններին կոչ արել իրականացնել քրեադատավարական օրենսգրքում նոր երաշխիքները:
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
08:09
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03