Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ՝ ապահովելու համար երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրեց զեկույցի նախապատրաստման հետ կապված երկրներին ներկայացվող պահանջները: Մասնակիցները քննարկեցին զեկույցի նախագիծն ըստ ներկայացված ոլորտների, այդ թվում, անդրադարձան Հայաստանում իրականացվող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու մի շարք այլ խնդիրների: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրին ուշադրության արժանի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին իրենց առաջարկները զեկույցի նախագծում ընդգրկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկները կներկայացվեն նաև գրավոր: Տեղեկանք: 2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) իր երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու իր կողմից ձեռնարկած այն քայլերը, որոնք ուղղված են տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ու այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը: Բացի ազգային զեկույցից ՀՊԴ ընթացակարգի շրջանակներում ներկայացվում են ևս երկու զեկույցներ, որոնք հիմնված են հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտում աշխատող միջազգային մոնիթորինգային մարմինների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից երկրին ներկայացված առաջարկների վրա:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02