Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց տեղի կունենա շտապ հավաք
Ամիսներ շարունակ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն իրականացնում է ակցիաների շարք՝ միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի փակմանը:
Շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց։ Այս սինդիկատը, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման միջոցով, իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ, որոնց օգնությամբ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով հերոսացնում է մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկում է պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:
Սորոսի գրասենյակը՝ վճարված արտաքին ազդեցության գործակալների միջոցով ձևավորել է օտար օրակարգն առաջ տանող վարձու մարդկանց խումբ, ովքեր իրենց կոչում են քաղաքացիական հասարակություն, և հիմա արդեն պատկառելի ներկայացվածություն ունեն նաև ՀՀ Ազգային ժողովում ու կառավարությունում:
Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են մեր հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման ու խորացման ուղղությամբ՝ հետևողականորեն հրահրելով քաղաքացիական բախումներ: Սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները նրանց սիրելի գործիքակազմն են։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջորջ Սորոսի բաց հասարակությունների կեղծ գաղափարը ոչնչացման սպառնալիք է ոչ միայն մեր պետականության համար, այլև դամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանի բոլոր երկրների գլխին՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իրականացնելու է ակցիա՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և պատվիրակություններին Սորոսի վտանգի մասին իրազեկելու նպատակով:
Կոչ ենք անում ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին՝ լինել զգոն, իրենց երկրներում ևս բացահայտել օտարերկրյա գործակալներին և սահմանափակել պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը, իսկ մեր օրակարգը կիսող բոլոր քաղաքական, հասարակական ուժերին և մտահոգ անհատներին՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց միանալ մեր ակցիային։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01