Տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օրվա առթիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից: Ուղերձում ասված է. Սիրելի՛ հայրենակիցներ, «Սեպտեմբերի 28-ը աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Տեղեկատվության մատչելիությունը նշանակում է տեղեկությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար: Այն ենթադրում է ներառական գիտելիք ու ներառական հասարակություն: Ժամանակակից աշխարհում թվային միջավայրը զարգանում է բարձր արագությամբ: Թվային տեխնոլոգիաները դառնում են տեղեկության կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով տեղեկության ավանդական աղբյուներին: Այս զարգացումները մի կողմից ապահովում են երկրի զարգացումը և հեշտացնում են մարդու կյանքը, տեղեկության մատչելիությունը դարձնում առավել արդյունավետ, մյուս կողմից՝ առաջ են բերում անհավասարություն: Ուստի, պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ: Տեղեկությունը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ մարդն ունի հաշմանդամություն, չի նշանակում, թե նա պետք է զրկվի իրեն հետաքրքրող տեղեկությունների ինքնուրույն, արժանապատվորեն ծանոթանալու հնարավորությունից: Այս օրվա հետ է կապվում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, քաղաքացիական հասարակության ու հատկապես երիտասարդության դերը, նոր սերնդի ներգրավվածությունը հասարակական կյանքին: Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02