ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Նովոսիբիրսկի «Հին տուն» դրամատիկական թատրոնի` «Կանաչ արոտավայրեր», Բելգիայի «Այրն Քեյ» ընկերության՝ «Ոտքերի և թաթերի վրա», Շվեդիայից Լոթթա Գարթոն ընկերության` «Սոլո» և «Մալալա-շատերից մեկը», Բրիտանիայից «Քենդուկո» պարային ընկերության` «Խելացնորության վայելչագեղ խաղ», ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանակակից պարային «Նավակները հեռանում են», «Մաշկի տակ․․․» ներկայացումները։ Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» և այլ թատրոնները: Տեղեկացնենք, որ 2019 թ. Եվրոպական փառատոների ասոցիացիան (ԵՓԱ) 715 փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույն փառատոների ցանկում: «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են` «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ» («U.S. dance spotlight»), «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ» (showcase)։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01