Ամերիկյան Google ընկերության ղեկավար Սունդար Պիչաին ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները կավարտվեն «համաձայնագրով, որը շահավետ կլիներ բոլորի համար»:
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնի և Պեկինի միջև լարված առևտրային հարաբերությունները բացասաբար են ազդում բիզնեսի վարման վրա, Պիչաին պատասխանել է, որ ընկերությունը հետևում է «ամերիկյան օրենքներին»:
«Երկու երկրների միջև առևտրային բանակցությունները կարևոր են, և ես լիահույս եմ, որ ներկայում բանակցություններ են ընթանում: Ես հույս ունեմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, որը ձեռնտու կլինի բոլորին»,- ասել է Google-ի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Սունդար Պիչաին ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրային պատերազմը փաստ է, ուստի ընկերությունը «այլ ելք չունի, քան բիզնես իրականացնել ներկայիս պայմաններում»:
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը շարունակվում է 2018 թվականից։ Բոլորովին վերջերս Ճապոնիայի արտգործնախարար, առևտրի և էկոնոմիկայի նախկին նախարար Տոսիմիցու Մոտեգին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ամերիկյան կողմի հետ կայացած եզրափակիչ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ճապոնիան և ԱՄՆ-ն լիովին ավարտել են երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44