ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության մակարդակն ու պահեստազորում գրանցված քաղաքացիների օպերատիվ մոբիլիզացիային ուղղված մեր ջանքերը։ «Զորավարժությունների ընթացքում խաղարկված իրավիճակները մեզ համար պետք է դառնան առօրյայի մաս: Մենք ստիպված ենք ապրել բարձր զգոնության պայմաններում և ցանկացած պահի լինել մեր բանակի կողքին, քանզի բանակը մեր պետության ամրության երաշխիքն է»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Խորհրդակցությանը ներկայացվել է նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբի և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից շուրջ 1,5 տարվա ընթացքում մշակված ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված էլ․հարթակը (https://www.regions4growth.am/)։ Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար: Կայքի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական ակտիվներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ներկայացվել են նաև ՀՀ մարզերի (ըստ համայնքների) եկամուտների հավաքագրման արդյունքները։ Այսպես, 2019թ․ ութ ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 28,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 3,8 մլրդ դրամով կամ 15,2 %-ով։
Հանդիպմանը քննարկվել են նաև մարզային և համայնքային առաջնահերթ կարևորության մի շարք հարցեր։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01