ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետի և նրա տիկնոջ տրվել է պաշտոնական ճաշ

29.09.19 | 21:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան տիկին Հո, Սինգապուրի պատվիրակության հարգելի ներկայացուցիչներ, Կառավարության հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ, պարոն վարչապետ, և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը հիրավի վկայում է մեր երկրների միջև աճող երկկողմ և բազմակողմ կապերի և բարեկամական համագործակցության զարգացման և ընդլայնման մասին: Մեզ՝ հայերիս համար Սինգապուրը, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, հայերը պատմական սերտ առնչություններ ունեն Սինգապուրի հետ: Եվ այս տարվա հուլիսին Սինգապուր կատարած այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ Ձեր երկրում բացառիկ հոգատարություն է ցուցաբերվում հայկական ժառանգության հանդեպ: Պարոն վարչապետ, Հարգարժան հյուրեր, Մենք հավատացած ենք, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև հոկտեմբերի 1-ին ազատ առևտրի մասին կնքվելիք համաձայնագրերն արդյունավետ գործիք կհանդիսանան առևտրի և տնտեսության բնագավառում մեր երկրների միջև համագործակցության և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման համար: Ինչպես դուք նշել էիք վերջերս ինձ հասցեագրված Ձեր նամակում, «Հայաստանը և Սինգապուրն ազատ առևտրի ջատագովներ են մեր տարածաշրջաններում»: Լիովին կիսում եմ Ձեր այս տեսակետը: Մենք ջանքեր ենք գործադրում կամրջելու մեր տարածաշրջանում գործող բազմակողմ կառույցների գործունեությունը, ավելացնելու միջմարդկային շփումները, ապրանքների, ծառայությունների և կապիտալի հոսքերը՝ համընդհանուր բարեկեցության հասնելու և գալիք սերունդներին՝ լավ ապագա ապահովելու համար: Ավարտելով խոսքս, կուզենայի նշել նաև, որ Ձեր այցը հետաքրքիր զուգադիպությամբ տեղի է ունենում տարվա այս հրաշալի եղանակին: Մեզ մոտ այն կոչվում է «ոսկե աշուն»: Մաղթում եմ, որ մեր «ոսկե աշուն»-ը՝ զուգակցված հայ ժողովրդի ջերմությամբ և կենսասիրությամբ, զարդարի Ձեր օրերը Հայաստանում՝ պարգևելով անմոռանալի հիշողություններ և գեղեցիկ տպավորություններ: Անշուշտ, ցանկանում եմ նաև, որ դուք ըմբոշխնեք մեր ավանդական հայկական հյուրասիրությունն ու ազգային խոհանոցը: Եկեք միասին բաժակ բարձրացնենք ի պատիվ հայ-սինգապուրյան կապերի նշանավոր պատմության, ի նշան մեր պետությունների ներկայիս բարեկամական հարաբերությունների և ապագա համագործակցության ընդլայնման ու խորացման համար: Շնորհակալություն»: Վարչապետ Լի Սյեն Լունն իր բաժակաճառում նշել է. «Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հարգարժան տիկին Աննա Հակոբյան, Հարգելի հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ պարոն վարչապետին Հայաստան այցելելու հրավերի, ինձ և մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Երջանիկ եմ գտնվել այս չնաշխարհիկ երկրում, որտեղ ապրում և արարում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Հայրս Երևան այցելեց տասը տարի առաջ։ Վերադառնալով՝ նա ինձ պատմեց ձեր երկրի գեղեցկության և ժողովրդի առատաձեռնության մասին։ Նա ևս բարձր էր գնահատում իրեն ցուցաբերված ջերմ հյուրընկալությունը։ Այդ այցը նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Հայոց Վեհափառի հետ նրա հանդիպման լուսանկարը առ այսօր փակցված է Սինգապուրի հայկական եկեղեցու պատին։ Ես անչափ երջանիկ եմ Հայաստան այցելելու և մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության համար։ Հայաստանը շատ բան ունի տալու մեզ. նախ և առաջ որակյալ և կրթված աշխատուժ ունեք։ Ձեր որակյալ մասնագետներն ընդգրկված են աշխարհի բազմաթիվ համալսարաններում և ընկերություններում։ Բացի այդ, դուք նորարարների ազգ եք, մասնավորապես, հայերն են ստեղծել MRI բժշկական սարքավորումը և ATM բանկային մեքենաները։ Դուք այսօր ունեք առաջադեմ կառավարություն՝ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, որը ցանկանում է բարելավել քաղաքացիների կյանքը, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ Հայաստանի կառավարությունը նաև կառուցողական մոտեցումներ է առաջարկում միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Հայաստանն օժտված է նաև բնական գեղեցկությամբ և օգտակար հանածոներով։ Դուք աշխարհի ամենահին գինեգործներն եք և արտադրում եք լավագույն գինիներից մեկն աշխարհում։ Ես քիչ առաջ շամպայն համտեսեցի և անհամբեր սպասում եմ ընթրիքին մատուցվելիք նոր գինիների։ Ինչպես գիտեք, Սինգապուրն այս տարի նշում է իր 200-ամյակը։ Երկու հարյուր տարի առաջ մի անգլիացի ծովային ափ իջավ Սինգապուրում և այնտեղ հիմնադրեց ազատ նավահանգիստ։ Ուրախ եմ նշել, որ Սինգապուրի հայ համայնքն ամենահներից մեկն է մեր երկրում։ Հայերն իրենց դրոշմն են թողել ամբողջ Սինգապուրում, մասնավորապես, հայ ազգի մեր հայրենակից Խաչիկ Մովսեսն է 1845թ. հրատարակել Սինգապուրի առաջին անգլերեն օրաթերթը։ Սինգապուրի քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենագեղեցիկը հայկականն է, ուր Հայաստանի վարչապետն անձամբ այցելեց հուլիսին։ Այն կառուցվել է 184 տարի առաջ, ինչը հայկական չափանիշներով այնքան էլ հին չէ, հատկապես երբ այն համեմատում ենք Էջմիածնի Մայր տաճարի հետ, որն աշխարհի ամենահին քրիստոնեական կառույցն է, ուր ես պատրաստվում եմ այցի գնալ վաղը։ Հայաստանն ու Սինգապուրն ունեն բազմաթիվ ընդհանրություններ. երկուսն էլ փոքր պետություններ են, որոնք ստիպված են գոյության պայքար մղել խոշոր պետությունների հետ մրցակցության պայմաններում։ Մեր երկու երկրներն էլ ընդունում են բազմակողմանիության կարևորությունը, և մենք ազատ առևտրի ջատագովն ենք։ Մենք երկուստեք ողջունեցինք Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի և ծառայությունների մասին համաձայնագիրը, ինչպես նաև փոխադարձ ծառայությունների և ներդրումների մասին Սինգապուր-Հայաստան համաձայնագիրը, որը նախատեսում ենք ստորագրել հոկտեմբերի մեկին։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետևողական ջանքերն այդ համաձայնագրերը իրականություն դարձնելու ճանապարհին և պետք է նշեմ, որ այդ գործում ոչ քիչ անձնական ներդրում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի և Սինգապուրի միջև նոր համաձայնագիրը գալիս է լրացնելու այն համաձայնագրին, որն ստորագրվեց Սինգապուրում հուլիսին և որն ընդգրկում է զբոսաշրջությունը, կրթությունն ու մշակույթը։ Ես վստահ եմ, որ վերոհիշյալ փաստաթղթերը ճանապարհ կհարթեն մեր երկու ժողովուրդների գործարար շրջանակների և տնտեսությունների միջև ավելի սերտ կապերի հաստատման համար։ Տիկնայք և պարոնայք, Քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տիկին Աննա Հակոբյանին և հայ ժողովրդին, ինչպես նաև սերտ համագործակցություն և ամուր գործընկերային հարաբերություններ Հայաստանին և Սինգապուրին, և վերջապես՝ նախատեսված համաձայնագրերի բարեհաջող ստորագրում։ Շնորհակալություն»։


ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ ավտոճանապարհներ

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ...

10:25

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7...

10:09

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝ պատերազմից հետո քայլերը

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝...

09:34

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55