Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը, ասված է ԲԴԽ տարածած հայտարարությունում։
«Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են և բերում ոչ բարենպաստ զարգացումների, ինչն ի զորու է վտանգել բարձր հանրային հեղինակություն ու վստահություն վայելող դատական իշխանության գաղափարի կյանքի կոչումը:
Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում առանձնակի կարևորել`
ա/ հանրության մեծ վստահություն վայելող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ հանրային գործիչների կողմից դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող արտահայտություններում խիստ ընտրողականություն դրսևորելու անհրաժեշտությունը՝ որևէ կերպ թույլ չտալու համար նույնիսկ գնահատողական դատողությունների տիրույթում վիրավորական բնույթի ձևակերպումներ.
բ/ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը բացառապես մասնագիտական, էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ և ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու և դատարանը վարկաբեկելու հաշվին.
գ/ դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը: Նման փորձերը մնալու են ընդամենը փորձեր և զրոյական ազդեցություն են ունենալու դատարանում քննվող ցանկացած գործի ընթացքի վրա, իսկ այդպիսի յուրաքանչյուր դեպք կլինի Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, որը հաստատակամ է ձեռնարկելու օրենքով նախատեսված քայլեր դատավորների անկախության ապահովման համար:
Միաժամանակ Խորհուրդը խիստ կարևորում է հատկապես իրավաբանական համայնքի՝ փաստաբանների, իրավապաշտպանների, դատախազների, քննիչների, հասարակական-իրավական կազմակերպությունների, դատավորներից ոչ պակաս կարևոր դերակատարությունը մեր պետության արդարադատական ինստիտուտների կայացման ու զարգացման գործում:
Ավելին, գտնում ենք, որ իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կիսի պատասխանատվությունը հասարակության առաջ՝ վերջնարդյունքում բացառապես մասնագիտական չափանիշներով գործող, հասանելի, ընկալելի և հանրային բարձր վստահություն վայելող արդարադատական համակարգ ունենալու ճանապարհին, քանի որ, ի վերջո, դրա անաչառ գնահատողն ու հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01