«Ներկայումս մշակվում են ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման տեխնիկական մանրամասները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով վաղը Երևանում Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպմանը և ՌԴ նախագահի երևանյան օրակարգին: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակում, որ Պուտինի երևանյան այցի ընթացքում տեղի չի ունենալու Փաշինյան-Պուտին հանդիպում, կամ ՌԴ նախագահի այցը Հայաստան անցնելու է բավականին սառը մթնոլորտում, որը պայմանավորված է երկու երկրների ղեկավարությունների միջև առկա տարաձայնություններով, ինչը կողմերը պաշտոնապես հերքում են: Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցի երկկողմ օրակարգի մանրամասների մասին դեռ վաղ է խոսել: Բայց դեսպանն ասաց, որ տեղյակ է՝ մշակվում է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման հարցը ԵԱՏՄ շրջանակներում: Մեր ճշտող հարցին՝ կլինի երկկողմ հանդիպում ԵԱՏՄ շրջանակո՞ւմ, թե՞ ՀՀ Կառավարությունում, դեսպանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ Կառավարությունում: Իմ տեղեկություններով, հանդիպում ծրագրվում է, ներկայումս մշակվում են այդ հանդիպման տեխնիկական մանրամասները, իսկ հանդիպման պայմանավորվածություն կա»: Անդրադառնալով հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է գտնվելու միայն մի քանի ժամ, դեսպանն ասաց, որ ժամանման և այստեղ գտնվելու ծրագիրը ևս մշակման փուլում է, հիմնական խումբն աշխատում է, քննարկվում են այդ բոլոր հարցերը: «Ուստի այլ մեկնաբանություններից զերծ կմնամ»,- ասաց նա:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01