Այսօր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Հարգելի գործընկերներ, Ներկայում և ապագայում նույնպես, որպեսզի տարբեր երկրներ ապահովեն իրենց ժողովուրդների անվտանգությունը և խաղաղ կյանքը, անհրաժեշտ է, որ իրենց անմիջական հարևան երկրների հետ գոնե ունենան խաղաղ համակեցության պայմաններ, եթե նույնիսկ որոշակի ինտեգրման մակարդակ անհնար է: Ցավոք, հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ իր չորս հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ չունի համարժեք բնականոն հարաբերություններ: Եթե երկրորդի հետ այդ իրավիճակի հիմնական պատճառը մի փոքր այլ է, ապա Ադրբեջանի հետ շատ հստակ է, չնայած երկրորդի դեպքում էլ խնդիրն անուղղակի ձևով պայմանավորված է այս փուլում Արցախի Հանրապետության անկախության դե ֆակտո կարգավիճակով: Միաժամանակ այս գործընթացը, այն է՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, կարող է ձգձգվել շատ երկար ժամանակով, իսկ Արցախում ապրող ժողովուրդը պետք է օգտվի միջազգայնորեն ընդունված մարդկանց իրավունքների, կենսամակարդակի ապահովման և անվտանգության բոլոր իրավունքներից: Դրանցից մեկն էլ տրանսպորտային, մասնավորապես՝ Արցախի օդային խաղաղ երկնքի ապահովումն է. տվյալ դեպքում խոսքը քաղաքացիական ավիացիայի մասին է: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի և այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է: Սա կոնկրետ հարց է, և իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական և քաղաքական գնահատականի: Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ հրաժարվում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահանջը, այն է՝ կոնֆլիկտի շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ, սա նույնպես մեկ հավելյալ ապացույց է այդ երկրի իրական նպատակների մասին: Դե ինչ, կսպասենք և կհետևենք ապագա զարգացումներին: Եվ վերջում՝ Ադրբեջանը ցանկություն է հայտնել ադրբեջանա-արցախյան սահմանները հատած երկու ահաբեկիչների փոխանակել մոլորությամբ սահմանին մոտ գտնված և Ադրբեջանի ահաբեկիչներից առևանգված այլ երկու խաղաղ բնակիչների հետ: Դատեք ինքներդ: Վերջում ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի մեր գործընկերների ելույթներին: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սայիդովը և պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իրավունք չունեն գնահատական տալու Հայաստանի պատվիրակության աշխատանքներին: Նրանք այստեղ մշտապես զբաղված են ապատեղեկատվություն տարածելով»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56