Ռուսաստանը սկսել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստան՝ ավելի վաղ Երևանին տրամադրված 200 միլիոն դոլարի չափով վարկի շրջանակներում, գրում է ռուսական «Известия» թերթը:
Բացի ռազմական տեխնիկայի վաճառքից՝ ռուսական կողմը կզբաղվի հայ ռազմական մասնագետների պատրաստմամբ, որոնք հետագայում կօգտագործեն մատակարարվող տեխնիկան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Известия»-ին այդ տեղեկությունը հաստատել են, սակայն հրաժարվել են բացահայտել մատակարարվող զինատեսակների ցանկը:
Փորձագետները կարծում են, որ խոսքն առաջին հերթին սպառազինության ծանր համակարգերի մասին է, որոնք զգալիորեն կուժեղացնեն հայկական ԶՈՒ-ի հնարավորությունները: Միևնույն ժամանակ, իրավիճակին ծանոթ «Известия»-ի աղբյուրի խոսքով, չնայած մատակարարումները սկսվել են, բայց Հայաստանի կողմից ձեռք բերվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի ամբողջական ցանկը Մոսկվան և Երևանը դեռ վերջնական չեն համաձայնեցրել:
«Զինատեսակների մատակարարումներն արդեն սկսվել են և կշարունակվեն, զուգահեռաբար իրականացվում է անձնակազմի պատրաստություն, և անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ»,- «Известия»-ին ասել է հայկական ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ընդ որում՝ նա հրաժարվել է նշել, թե ինչ համակարգեր են և ինչ ժամկետներում են մատակարարվելու:
Թերթը գրում է, որ ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանը մտադիր է ՌԴ-ից գնել «Смерч» համազարկային կրակի համակարգեր, «Игла-С» շարժական զենիթահրթիռային համակարգեր, ТОС-1А («Солнцепек») համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, «Тигр» զրահամեքենաներ և կապի միջոցներ:
Թերթը հիշեցնում է օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը. «Ինչ վերաբերում է սպառազինությանը, մենք ունենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք որոշակի փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները»:
«Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան Հայաստանին մատակարարում է հիմնականում նույն այն զինատեսակները, որն ավելի վաղ գնել է Ադրբեջանը: Այդ մատակարարումներն անկասկած կբարելավեն ռազմական հավասարակշռությունը Երևանի օգտին, բայց «Բաքուն, այնուամենայնիվ, կպահպանի որոշակի գերակայություն»:
Ֆրոլովը նաև նշել է, որ մեծ նշանակություն ունեն առաջին հերթին «Смерч» համակարգերի մատակարարումները:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում դա ռազմավարական զենք է՝ հաշվի առնելով դրա հեռավորությունը, քանի որ «Смерч»-երը կարող են արդյունավետ լինել զրահատեխնիկայի շարասյուների, պահեստների, բազաների դեմ»,- նշել է Ֆրոլովը: «Տվյալ զինատեսակների մատակարարումներն անկասկած կուժեղացնեն հայերին: Դա կապահովի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,- հավելել է նա:
tert.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47