Յուրահատուկ պայմանագիր Սինգապուրի հետ, պատմական իրադարձություն Իրանի համար և Արևմուտքի հիվանդագին արձագանքը Սերբիայի և արևելյան գործընկերների միջև սպասվող համաձայնագրերին. ՀՀ մայրաքաղաքում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովն արդեն իսկ շատ նորություններ է բերում: Գագաթնաժողովին մեծ ուշադրություն է հատկացվում ևս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ-ն շուտով կդառնա 5 տարեկան, գրում է ռուսական «РИА Новости»-ն:
Այս տարի, բացի միության անդամ երկրների ղեկավարներից, Երևան են ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սակայն Երևանում հատուկ անհամբերությամբ սպասում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի վերջին այցը Երևան եղել է մոտ 3 տարի առաջ՝ 2016 թվականին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցության համար: Ինչ Հայաստանում տեղի է ունեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել կա՛մ Ռուսաստանում, կա՛մ միջազգայն հարթակներում, գրում է գործակալությունը:
«Այդ իսկ պատճառով Պուտինի ներկայիս այցին սպասում էր թե՛ քաղաքական էլիտան, թե՛ հասարակ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է»,- գրում է լրատվամիջոցը:
ԵԱՏՄ օրակարգի հարցերից ու խնդիրներից դուրս ՌԴ նախագահը Երևանում երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հետաքրքիր է, որ The Washington Post-ի տվյալներով՝ Երևան պետք է ժամաներ նաև Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն նա, իբր, հրաժարվել է՝ իմանալով, որ նույն հարթակում է լինելու Պուտինի հետ:
Հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում կլինի արդեն ավանդական դարձած առևտրի ոլորտում խոչընդոտների հարցը, որն անցած տարվա գագաթնաժողովի ժամանակ խիստ ձևով բարձրացրել էր Բելառուսի նախագահը:
Գագաթնաժողովին սպասվում են առևտրային նոր համաձայնագրեր Սինգապուրի և Իրանի հետ, այս ամիս ուժի մեջ է մտնելու նաև Չինաստանի հետ համաձայնագիրը: Այս համաձայնագրերը կպարզեցնեն առևտրային գործընթացները ԵԱՏՄ-ի և տվյալ երկրների միջև:
Մինչ տարեվերջ սպասվում է նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում Սերբիայի հետ, որից հետո սերբ արտահանողները կկարողանան ԵԱՏՄ երկրներ արտահանել այծի ու ոչխարի պանիր, սերբական կոնյակ և ծխախոտ:
ԵԱՏՄ օրակարգում է նաև առևտրի ազատականացումն Իսրայելի հետ, որը, Պուտինի կարծիքով, պետք է արագացնել:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01