Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր «Երևան, իմ սեր» հիմնադրամում ներկա է եղել «Առողջություն» ամսագրի և հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագծի շրջանակում համացանցում իրականացվելու է հատուկ կարիքների և առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավ։ Այն նպատակ ունի հանրությանը մատչելի կերպով ներկայացնել տարբեր հիվանդությունների և զարգացման հապաղումների մասին՝ շեշտելով հասարակության մեջ բոլոր մարդկանց ներգրավման անհրաժեշտությունը, ինքնուրույն և հավասար հնարավորությունների կարևորությունը։ Տիկին Նունե Սարգսյանը ընդգծել է նախագծի իրականացման կարևորությունը՝ նշելով, որ պետք է ամեն քայլ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար։ «20, 30, 40 տարի առաջ մարդիկ ձգտում էին թաքցնել իրենց հաշմանդամ երեխաներին տներում, փակ դռների ու պատուհանների հետևում։ Երբ մենք տեսնում էինք փողոցում մեկին, ով մեզ նման չէ, զարմանում էինք, ուզում էինք հասկանալ՝ ինչո՞վ է տարբեր մեզնից։ Բայց հիմա հպարտորեն կարող եմ ասել, որ այսօր, օրինակ, իմ թոռնիկները շատ բնական են դա ընդունում, վազում են, փաթաթվում հաշմանդամ երեխաներին կամ մեծահասակներին, փորձում են օգնել։ Բոլորս կարող ենք հպարտ լինել, որ փոխվել է մեր մտածելակերպը հաշմանդամների հանդեպ»,- նշել է Հանրապետության նախագահի տիկինը։ «Երևան, իմ սեր» հիմնադրամ այցելության ընթացքում Նունե Սարգսյանը ծանոթացել է հիմնադրամի տարածքում գործող «Լուսէ» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատանքներին, զրուցել երեխաների ու նրանց ծնողների հետ։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02