Հարգելի’ պարոն նախարար, նախ շնորհակալ ենք, որ ուղիղ 1 ամիս և 1 շաբաթ անց որոշեցիք այնուամենայնիվ անդրադառնալ ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ չհրաժարվելով պատասխանել լրագրողի հարցերին:
Չէինք ցանկանա այս ձևաչափով անդրադառնալ Ձեր կարծիքին, քանի որ նման ոլորտ ղեկավարող պետական պաշտոնյայից միշտ ակնկալել ենք կառուցողական և արդար որոշումներ, սակայն այն ծաղրական վերաբերմունքը և հեգնանքը, որին փորձեցիք արժանացնել որակյալ կրթության համար պայքարող ուսանողներին՝ «այդ խմբեր» անվանակոչելով, մեզ ստիպում է դա անել: Իրականում շատ հետաքրքիր էր լսել Ձեր կարծիքը «նախկին ռեկտորի ժ/պ»-ի՝ Ձեր կողմից «բարձրացված» վարկանիշի վերաբերյալ:
Թեպետ Դուք այդպես էլ խուսափեցիք նշել նրա անունը, բայց պետք է փաստել, որ եթե կար մեկը, ում շնորհիվ բարձրանում էր Ձեր՝ «հեղափոխական բարեփոխիչի» վարկանիշը, դա Ռուբեն Հայրապետյանն էր: ՀՊՏՀ-ն այն եզակի կրթական հաստատություններից էր (եթե ոչ միակը), որտեղ սկսեցին իրականացվել լուրջ և արմատական փոփոխություններ՝ ի նպաստ ուսանողների ապագայի և տնտեսության: Երբ Ձեր հակառակորդները խոսում էին կրթության ոլորտը կատարելապես ձախողելու մասին, շատերս էինք բերում մեր համալսարանի օրինակը՝ պաշտպանելով Ձեզ:
Պարոն Հայրապետյանը խիզախաբար իր վրա վերցրեց բարեփոխումների հետևանքով աշխատանքից հեռացող դասախոսների բոլոր «հարվածները», որպեսզի Դուք, ոչինչ չանելով, համակարգչի առջև նստած պարծենաք Ձեր վարկանիշով, և հիմա համարձակվում եք նման բա՞ն ասել: Գոնե ասելուց հետո մի պահ մտածե՞լ եք, թե որքան անարդար և սխալ էր Ձեր հայտարարությունը:
Հարկ ենք համարում հիշեցնել ռեկտորի նախկին պաշտոնակատարի հեռանալու մասին Ձեր աղաղակող գրառման արձագանքները, որոնք այնքան բացասական էին, որ Կրթության նախարարը սկսում է արգելափակել հարյուրավոր ուսանողների, միայն թե դժգոհության ալիքը և տապալված վարկանիշը չերևան: Այդ Դո՞ւք էիք վարկանիշ ապահովողը: Դե փորձե՛ք այլոց համար ևս ապահովել: Չի ստացվում, չէ՞:
Եթե դժգոհողների կամ «բողոքող ուսանողների 1%-ը» (թեպետ երևի չեք հասցրել հետևել ստորագրահավաքի երկրորդ փուլի արդյունքներին, քանզի զբաղված եք «սպամ» տարածող ուսանողներին մինչ օրս արգելափակելով) Ձեզ համար էական ցուցանիշ չէ, ապա թող այդպես լինի, այո’, մենք եկել և պայքարում ենք հանուն արդարության և որակյալ կրթության, որոնք, ինչպես հասկանում ենք, Ձեզ համար այդպես էլ չդարձան ո’չ արժեք, ո’չ նպատակ:
Հարգելի’ պարոն Հարությունյան, «գրագողության» և «գրագողի» մասին Ձեր սուբյեկտիվ ընկալումները հնչեցնելիս, որը շատ քչերն են կիսում, լավ կլիներ հիշեիք, որ Դուք նախարարն եք, իսկ ոլորտը կարգավորող օրենսդրությունն այդպիսի հասկացություններ չի նախատեսում: Ակնհայտ է, որ վիրավորանք պարունակող այդ բառերն օգտագործում եք լրիվ այլ նպատակներով:
Ինչ վերաբերում է Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում արտագրությունների դեպքերին, ապա դրանք վաղուց են բացահայտվել, իսկ հրապարակվել է դեռևս միայն մի մասը: «Եթե բացահայտվեն» Ձեր արտահայտությունն այս առումով անհասկանալի է, որովհետև դրանք նույն լեզվով «copy paste»-եր են, և նույնիսկ հանձնաժողով ստեղծելն է ռեսուրսների անիմաստ կորուստ:
Վերջում հիշեցնենք Ձեզ նաև, որ ռեկտորին ընտրում է համալսարանի խորհուրդը՝ իր բոլոր շահառուներով: Եվ որևէ նախարարի սուբյեկտիվ ընկալումները «գրագողության» մասին չեն կարող խախտել համալսարանի ինքնավարությունը:
Հակառակ դեպքում, կհաստատեք այն պնդումները, որ հեղափոխությունից հետո կրթության ոլորտում ոչինչ չի փոխվել: Իսկ մենք դեռևս դրան չենք ուզում հավատալ:
«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01