ARM | RUS |

Կայացել է Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի մամուլի ասուլիսը

01.10.19 | 23:56

Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել են 2 համաձայնագրեր՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից միջև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։ Բանախոսները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

Իր հայտարարության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի վարչապետ,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարգելի նախագահ,

Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այն իր բնույթով առանձնահատուկ, աննախադեպ միջոցառում էր:

Նախևառաջ, մեր Միության նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում: Դա նորամուծություն էր մեր կազմակերպության համար, և մենք ուրախ ենք, որ նման միջոցառումները՝ արդեն ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ մեր պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներով այսուհետ անցկացվելու են մեր կազմակերպությունում նախագահող երկրի կողմից: Ինչպես հայտնի է, մեր ֆորումը նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժին: Դրա ընթացքում քննարկվել են տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացման և տարածաշրջանի թվային միջանցքների ակտուալ հարցեր:

Երկրորդ, այսօրվա նիստում մենք հատուկ հյուրեր ունեինք. մենք ուրախ էինք ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար:

Երրորդ, այսօրվա հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք առևտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած և առաջատար տնտեսություններից մեկի հետ, ինչպիսին Սինգապուրն է: Դա ևս մեկ ուղենիշ դարձավ մեր Միության ամրապնդման և նրա տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ այսօրվա նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտին հասցնելու համար, ինչը հնարավոր դարձրեց այսօր Երևանում համաձայնագրի ստորագրումը:

Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է համաձայնագիր առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին:

Իրանի նախագահի ներկայության առնչությամբ ցանկանում եմ նշել, որ նա հրավիրվել է այն կապակցությամբ, որ հոկտեմբերին՝ մի քանի օր անց, ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ու ԵԱՏՄ-ի և մեր հարևանի՝ բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ:

Կցանկանայի նաև անդրադառնալ այսօրվա հանդիպման օրակարգի մի քանի կետերի:

Մենք քննարկեցինք օրակարգի կարևոր կետ` վերջնական որոշում կայացնելով ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ:

Մենք հաստատեցինք Եվրասիական տնտեսական միության 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի 2020 թ. բյուջեն։

Մենք քննարկեցինք Միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական և տնտեսական բլոկի նախարարությունների հետ համատեղ։ Դրա ստեղծումը կնպաստի ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի արդյունավետության աճին:

Հերթական անգամ մենք քննարկեցինք բնական գազի փոխադրման և մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարելավմանը, համաշխարհային շուկայում Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացմանը:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Եզրափակելով ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք որոշում ընդունեցինք՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ․ դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:

Այժմ խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Սարգսյանին, ով ավելի մանրամասն կանդրադառնա օրակարգի հարցերին:

Խնդրեմ, Տիգրան Սուրենի»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է.

«Շնորհակալություն, Նիկոլ Վովայի:

Հարգելի վարչապետեր,

լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ արդեն ներկայացրեց մեր օրակարգի ամենահրատապ հարցերը, որոնք մենք քննարկեցինք այսօր: Կարող եմ ավելացնել միայն, որ երեկ տեղի ունեցավ նաև Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ՝ փոխվարչապետերի մասնակցությամբ, որոնք պատասխանատու են մեր Միությունում ինտեգրացիայի խթանման համար: Հիմնական և արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետերի մակարդակով, այսօր մեր տարածքում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք, որ այս աշխատանքները կկատարենք համակարգված, և մեր խորհրդի բոլոր նիստերը կսկսվեն հենց այս խնդիրների քննարկմամբ, որոնք թույլ չեն տալիս ընդհանուր շուկաներին լիարժեք գործել: Այս հարցը կարևոր է, քանի որ բոլոր երկրները, քաղաքացիները և գործարար համայնքները հետևում են, որպեսզի մեր Միությունը լիարժեք գործի:

Եվ այսօր Բարձրագույն խորհրդի մակարդակում ընդունված որոշումները ևս մեկ քայլ են այս ուղղությամբ: Մասնավորապես, մեզ հաջողվեց համաձայնեցնել Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, և այստեղ կարևոր է, որ այս հայեցակարգը մշակել են 5 երկրների Կենտրոնական բանկերը, որոնք կլինեն մեր պայմանավորվածությունների անմիջական իրականացնողները: Այս հայեցակարգի հիման վրա, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, կմշակվի հայեցակարգի իրականացման ճանապարհային քարտեզներ, որպեսզի 2025 թ. մեր Միության շուկաներում արդեն կյանքի կոչվեն բոլոր ֆինանսական ծառայությունների մասով ազատությունները: Շատ շնորհակալություն»:

Այնուհետև ՀՀ վարչապետը խոսքը փոխանցել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ով իր խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ Փաշինյան,

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ պարոն Սարգսյան,

անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

Ինձ համար մեծ պատիվ էր՝ ելույթ ունենալ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Ես նաև ուշադրությամբ լսեցի մյուս առաջնորդներին և ոգևորվեցի տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հանձնառությամբ:

Սինգապուրի հարաբերություններն այլ պետությունների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և այն մոտեցման վրա, որ փոխգործակցությունը հարստացնում է մեզ բոլորիս: Այսօր մենք ստորագրեցինք Ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը շատ կարևոր է մեր հարաբերությունների համար: Կցանկանայի շնորհավորել բանակցությունների բոլոր մասնակիցներին, որոնք դժվարին աշխատանք կատարեցին, որպեսզի ընդամենը 2 տարում բանակցություններն ավարտին հասցվեն: Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխորացնի մեր տնտեսական կապերը. Սինգապուրի և Միության երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար: Դա շատ փոքր ցուցանիշ է, և այսօր ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար:

Բացի այդ, սրանով մենք ցույց ենք տալիս այսօր աշխարհում լայնորեն տարածված պրոտեկցիոնիզմի միտումներին հակադրվելու մեր վճռականությունը: Ես քիչ առաջ մի հանդիպման էի, որտեղ շատ մասնակիցներ, հատկապես փոքր պետությունների ներկայացուցիչները դժգոհում էին, որ պրոտեկցիոնիզմը խանգարում է ազատ առևտրին և գլոբալ տնտեսական միտումներին: Եվ ի դեմս Եվրասիական տնտեսական միության՝ Սինգապուրը գտել է համախոհների: Մենք կարծում ենք, որ ազատ առևտուրը կնպաստի մեր տնտեսությունների, մեր ստեղծարարության, մեր հաջողության աճին: Լիահույս եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կհանգեցնի ավելի լայն համաձայնագրերի՝ ԵԱՏՄ-ի և ասիական տարածաշրջանի մյուս ժողովուրդների միջև: Ասիայում ավելի քան 200 մլն մարդ է բնակվում, այդպիսով մենք կկարողանանք լիարժեք իրացնել մեր ներուժը:

Իսկ այս մամուլի ասուլիսից անմիջապես հետո մենք կստորագրենք 5 երկկողմ համաձայնագրերից առաջինը՝ Հայաստանի հետ: Ես շատ բարձր եմ գնահատում բանակցություններում Հայաստանի առաջընթացին միտված, կառուցողական մոտեցումը և վարչապետ Փաշինյանի դերակատարումը: Որպես Հայաստանի ղեկավար՝ նա այցելեց Սինգապուր, մենք խորը բանակցություններ ունեցանք, և այժմ մենք գտնվում ենք այստեղ: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ մենք ակնկալում ենք երկկողմ համաձայնագրերի ստորագրում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»:

Հայաստանի Հանրային հ/ը, հարց Հայասստանի վարչապետին – Պարոն վարչապետ, ինչպե՞ս կգնահատեք նեղ կազմով նիստի արդյունավետությունը, արտերկրի գործընկերների հետ հանդիպումները, հատկապես Իրանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի վերացումը ինչքանո՞վ կազդի Հայաստանի տնտեսության վրա, և որքանո՞վ կբարձրացնի Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ-ում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդ պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում և՛ Իրանի, և՛ Հայաստանի բիզնեսի համար: Ընդհանրապես մենք այդ հարցը դիտարկում ենք ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության և Իրանի հարաբերությունների համատեքստում: Իհարկե, թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄ-ն հսկայական շուկաներ են, և այստեղ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն: Հուսով ենք, որ դրանից հետո մենք կկարողանանք առաջ մղել մեր բիզնեսին, որպեսզի նրանք կարողանան ավելի ակտիվ օգտագործել այդ հնարավորությունները: Մենք նաև հույս ունենք զարգացնել Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժը: Մենք այժմ շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, և ես վստահ եմ, որ այս ամենի արդյունքում Իրանի և ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերությունները կակտիվանան, և այդ համատեքստում կակտիվանան նաև Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները:

The Straight Times, հարց Սինգապուրի վարչապետին – Հարգելի նախագահ, վարչապետեր, հիմա, երբ ԵԱՏՄ-ն ու Սինգապուրն ստորագրեցին Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ե՞րբ եք ակնկալում համաձայնագիր ACEAN-ի հետ և բացի այդ, ի՞նչ կարող եք ասել ACEAN-ի հետ հնարավոր համաձայնագրի տնտեսական և ոչ տնտեսական առավելությունների մասին:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն – Մինչև տնտեսական համագործակցության համաձայնագրի մասին խոսելը պետք է դրա նպատակահարմարության և իրագործելիության ուսումնասիրություն կատարվի: ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի համաձայնագրի դեպքում մենք տնտեսական նպատակահարմարության ուսումնասիրություն սկսեցինք 2016 թ. մայիսին: Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, հանդիպեցի ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, այդ ուսումնասիրությունից հետո մենք սկսեցինք բանակցությունները և երկուսուկես տարի հետո ունեցանք Ազատ առևտրի մասին համաձայնագիր: Կարծում եմ՝ ACEAN-ի դեպքում նույնպես պետք է հասնել այդ մակարդակին: Դա պետք է քննարկվի ACEAN-ի անդամ պետությունների հետ, և հուսով եմ՝ նրանք կաջակցեն այդ գործընթացին:

«Արմենիա» հ/ը, հարց Տիգրան Սարգսյանին- Սինգապուրի հետ համաձայնագրերն իր էությամբ ունիկալ են, քանի որ այնտեղ խոսվում է ոչ միայն ազատ առևտրի, այլև ներդրումների և ծառայությունների մասին: Այս ձևաչափը կիրառվելո՞ւ է այլ պետությունների հետ հետագա համաձայնագրերում:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան – Լավ հարց է, քանի որ մենք նոր մոտեցում ենք մշակում. դրա էությունն այն է, որ մենք ընդլայնում ենք ԵԱՏՄ-ի լիազորությունները, որովհետև մենք մաքուր տնտեսական միություն ենք, և ներդրումների ու ծառայությունների հարցերն այսօր ազգային կառավարությունների իրավասության ներքո են: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեր գործընկերների, տվյալ դեպքում՝ Սինգապուրի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նրանք պետք է համապատասխանեն ընդհանուր ստանդարտ մոտեցմանը, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր ողջ տնտեսական տարածքում: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք այս փորձը տարածենք նաև մյուս երկրների վրա: Մասնավորապես, մենք այժմ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ վարելու հայտ ունենք Իսրայելից, և մեր իսրայելցի գործընկերները նույնպես առաջարկում են, որ դա լինի համալիր փաստաթուղթ, և խոսք գնա ոչ միայն սակագների, այսինքն՝ ապրանքների ազատ տեղաշարժի մասին, այլև պայմանագիրը ներառի նաև ներդրումների և ծառայությունների բաժին՝ այն բանաձևով, որը մենք այն հիմա իրականացնում ենք Սինգապուրի հետ: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ դա լավ օրինակ է, Սինգապուրն այդ առումով առաջին երկիրն է, և հուսով ենք՝ շարունակել այդ պրակտիկան:

Մամուլի ասուլիսից հետո Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և Սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01