Պերուի փոխնախագահ Մերսեդես Արաոսը, որին Կոնգրեսը գործող նախագահ Մարտին Վիսկարայի անգործունյա հայտարարվելուց հետո նշանակել էր երկրի ղեկավարի պաշտոնակատար, հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից և կոչ է արել մոտ ժամանակներս համընդհանուր ընտրություններ անցկացնել: Այս մասին Արաոսը տեղեկացրել է Twitter-ում:
«Այս հայտարարությամբ ես տեղեկացնում եմ հանրապետության երկրորդ փոխնախագահի պաշտոնը լքելու իմ որոշման մասին… Իմ հրաժարականի հիմնական պատճառն այն է, որ Պերուում խախտվել է սահմանադրական կարգը»,- ասված է Արաոսի հայտարարության մեջ:
«Հուսով եմ՝ իմ հրաժարականը կհանգեցնի համընդհանուր ընտրությունների անցկացմանը ամենակարճ ժամկետներում՝ ի շահ երկրի»,- հավելել է Արաոսը:
Փոխնախագահի հայտարարության համաձայն՝ իր հրաժարականով նա հրաժարվում է նախագահի պաշտոնակատարի՝ իրեն վստահված պաշտոնից:
«Իմ ամբողջ կյանքի և հասարակական կարիերայի ընթացքում ես միշտ նախապատվությունը տվել եմ իմ սկզբունքների և օրենքների պաշտպանությանը, այլ ոչ թե առաջնորդվել եմ անձնական շահով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պերուի նախագահ Մարտին Վիսկարան լուծարել էր Կոնգրեսը և 2020 թվականի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակել, ինչին ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին անգործունակ էր ճանաչել և փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակել էր երկրի ղեկավարի նոր պաշտոնակատար:
Մերսեդես Արաոսը Վիսկարայի որոշումն անօրինական էր ճանաչել, իսկ ընդդիմադիր օրենսդիրները նախագահին մեղադրել էին «պետական հեղաշրջում» կազմակերպելու փորձի համար:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44