Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների նախագահների միջև աղմկահարույց հեռախոսազրույցի շուրջ քննարկումները շարունակվում են: Դոնալդ Թրամփը թվիթերի միջոցով սպառնում է ոչ միայն տեղեկությունը հայտնած պաշտոնիային այլ նաև հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին: Այս մասին գրել է Ամերիկայի Ձայնը։
Իմփիչմենթի հետաքննության ներքո Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է քննադատել դեմոկրատներին, այդ թվում նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին:
Թրամփը նաև հայտնել է, որ ինքը փորձում է հայտնաբերել Ուկրաինայի նախագահի հետ իր հեռախոսազրույցի մասին հայտնած պետական պաշտոնյային:
«Հեռախոսազրույցը կատարյալ էր: Երբ պետական պաշտոնյան դրա մասին հայտնել է, նա այն վատ ձևով է մեկնաբանել: Այնուհետև Ադամ Շիֆը սխալ բառեր է հորինել, ինչը կարծում եմ ահավոր է»,- ասում է Թրամփը:
«Los Angeles Times» լրատվականի հաղորդմամբ, անցած շաբաթ փակ միջոցառման ժամանակ Թրամփը պետական պաշտոնյային, ով ազդարարել էր Թրամփի հեռախոսազրույցի մասին «լրտես» է անվանել:
«Ժամանակին մենք նման լրտեսների հետ այլ կերպ էինք վարվում»,- «Los Angeles Times» լրատվականի ձայնագրությունում ասում է Թրամփը:
Թվիթերի իր գրառման մեջ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել իր հեռախոսազրույցի արտահոսքի մեղավորին ու սպառնացել վերջինիս։
Հիշեցնենք, որ օրենքը թույլ է տալիս տալիս հայտնել իրենց կարծիքով որևէ մեկի ցուցաբերած սխալ վարքի կամ քայլի մասին՝ առանց իրենց անձը բացահայտելու, կամ վրեժխնդրության վտանգի:
«Օրենքին հետևող մարդուն քննադատելը կամ սպառնալը, այն բանի համար, որ նա մեղադրել է նախագահին, նախագահի վայել քայլ չէ, ամերիկացիները իրենց երկրի առաջնորդից ավելին են սպասում»,- նշում է Բրուքինգս հաստատությունից Ջոն Հադոքը։
Մինչ դեմոկրատները հետաքննում են, թե արդյո՞ք Թրամփը Զելենսկիի միջոցով փորձել է Ջո Բայդենի մասին վարկաբեկող տեղեկություններ ձեռք բերել՝ հանրապետականները պնդում են, որ դեմոկրատները գործում են իրենց իսկ շահերից:
«Մեր աշխատանքն է օրենսդրությունն է, այլ ոչ թե նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար հետաքննություն անցկացնելը, երբ դրա համար չկան պատճառներ»,- նշել է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեվին Մքարթին:
Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի որոում կայացվելու դեպքում Սենատում քվեարկություն կանցկացվի: Նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 67 ձայն, ներառյալ 22 հանրապետականների ձայներ
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44