Մոսկվայում դատարանը մասնակի բավարարել է Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութ-սրճարանի հայցը՝ Մոսկվայի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիաների կազմակերպիչներից կրած վնասի համար 550 հազար ռուբլի գումարի չափով փոխհատուցման մասին, որը, ռեստորանի սեփականատիրոջ համոզմամբ, կրել են ակցիայի պատճառով, գրում է tvrain.ru-ն: Դատարանի որոշմամբ՝ «Արմենիա» խանութ-սրճարանն ընդիմադիր գործիչներից 241 հազար 520 ռուբլի փոխհատուցում կստանա: Դատական գործով որպես պատասխանող կողմ են հանդես եկել ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին և Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների չգրանցված թեկնածուներ Իլյա Յաշինը և Լյուբով Սոբոլը, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը: Մոսկովյան «Արմենիա»-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ, և որի պատճառով հաստատությունը ստիպված էին եղել փակել: Գործարարներն ակցիայի կազմակերպիչներից պահանջում էին ավելի քան 550 հազար ռուբլի փոխհատուցում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01