Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ:
Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրեցին Նորին Սրբության օրհնությունը: Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի և ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու և կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաև #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն և մաս կազմելով մարդասիրական շարժման:
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու և դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարևոր է, որպեսզի մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգևոր, կառավարական, մասնավոր հատվածների և մշակույթի ականավոր դեմքերի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այսօր Վատիկանում կայացած հանդիպումը մեզ թույլ է տալիս ընդգծել «Ավրորա» նախաձեռնության կարևորագույն գործունեությունն ու անհրաժեշտությունն ավելի մեծ աջակցության, քանի որ մենք ընդլայնում ենք մեր ջանքերը երկարաժամկետ նպատակներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի և Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը և վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ստեղծված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի ցանկացած անկյունում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։
Անդրադառնալով հանդիպմանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ավելացրել է․ «2017-ին միանալով «Ավրորայի» համայնքին՝ ինձ համար պատիվ է անձամբ հետևել այն անհավանական աշխատանքին, որն անում է մեր նախաձեռնությունն ամբողջ աշխարհում: Որպես կաթոլիկ միսիոներ՝ մեծ պատիվ էր այս այցի շրջանակում հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Աննկարագրելի հուզված եմ: Միայն համաշխարհային մտքի առաջնորդների և փորձագետների հետ համագործակցության, ինչպես նաև առաջնագծում աշխատող անհատների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ է հնարավոր շարունակել մեր աշխատանքը երկարաժամկետ ապագայում»։
Եվս երկու շաբաթ և հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը։ Այն կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական ոլորտների լավագույն ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն և կառաջարկեն համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու նոր լուծումներ և հնարավորություններ:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01