Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Facebook-ում նյութեր է հրապարակում Վաշինգտոնի շրջանում բնակվող ռուսներին հավաքագրելու համար, հայտնում է CNN-ն: Ըստ հեռուստաալիքի՝ ՀԴԲ այդ նյութերը կարող են «ուղղված լինել ռուս հետախույզներին, որպեսզի նրանց վերահավաքագրեն, ինչպես նաեւ հասցեագրված են բոլոր նրանց, ովքեր կարող են նրանց գործունության մասին տեղեկություններ ունենալ»: Հրապարակումները հայտնվում են Վաշինգտոնում եւ քաղաքի արվարձաններում գտնվող օգտատերերի լրահոսում որպես հասցեական գովազդ: Նյութերից մեկում, որը վկայակոչում է CNN-ն, լուսանկարում պատկերված է ընտանիք՝ հայրն ու մայրը ուսանող դստեր հետ եւ ռուսերեն գրառմամբ. «Հանուր ձեր ապագայի, հանուն ձեր ընտանիքի ապագայի»: Նկարի վրա պարզաբանում կա. «ՀԴԲ-ն սպառնալիքների դեմ պայքարի համար ավելի արժեքավոր հետախուզական տեղեկություններ է ստանում հանրության ներկայացուցիչների տեղեկատվության հաշվին: Եթե տեղեկություններ ունեք, որոնք կարող են օգնել ՀԴԲ-ին, այցելեք մեզ»: Մեկ այլ հրապարակման մեջ պատկերված է շախմատի տախտակ՝ հետեւյալ գրառմամբ. «Ժամանակը չէ՞, որ ձեր քայլը կատարեք»: Նյութում հղում կա հակահետախուզական ծրագրին, որն իրականացնում է ՀԴԲ վաշինգտոնյան ներկայացուցչությունը, եւ առաջարկվում է «ստանալ լրացուցիչ տեղեկություն»: CNN-ի տեղեկություններով՝ այս շաբաթ սոցցանցում տեղադրվել է, համենայնդեպս, 3 համանման նյութ: ՀԴԲ վաշինգտոնյան ներկայացուցչության հակահետախուզության բաժնի ղեկավար Ալան Կոխլերը հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է, որ ՀԴԲ-ն «օրինական միջոցներ է օգտագործում» տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու համար, որը կարող է օգտակար լինել ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման համար:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44