Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սթեյսի Դեկլերկը փրկել է 6-ամսյա որդու կյանքը՝ աչքի ցանցաթաղանթի ուռուցքի ախտանշաններից մեկը հայտնաբերելով տղայի լուսանկարում, գրում է բրիտանական The Sun-ը: Կնոջ խոսքով` որդու լուսանկարները նայելով՝ նրա աջ աչքի բիբում սպիտակ փայլ է նկատել և սկսել է նշված երևույթի բացատրությունը փնտրել համացանցում: «Համացանցում ընթերցածս ամբողջ տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ տղաս քաղցկեղ ունի, սակայն ես շարունակեցի այլ տարբերակներ որոնել»,- ասել է կինը` նշելով, որ չի ուզեցել հավատալ ընթերցածին: Արդյունքում կինը որոշել է, որ աչքի փայլը լույսի անդրադարձի արդյունք է: Երբ տղան սկսել է ավելի վատ տեսնել, մայրը նրան հիվանդանոց է տարել: Հիվանդանոցի եզրակացությամբ` տղայի մոտ ռետինոբլաստոմա է եղել` աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք: Տղան ներերակային քիմիաթերապիայի երեք կուրս է անցել, ինչի արդյունքում ուռուցքը կիսով չափ փոքրացել է: Տղան, այնուամենայնիվ, բուժման կուրսից հետո կորցրել է թարթիչները և հոնքերը: «Շատ դժվար է հասկանալ երեխայի մոտ վտանգավոր ախտանշաններ կան, թե ոչ, երբ նա այնքան փոքր է»,- աել է Սթեյսին: Տղան պետք է բժիշկների պարբերական հսկողության ներքո մնա, մինչև 5 տարին լրանալը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44