Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ին հավանություն տրվեց օրինագծերի փաթեթին, որով արտոնություն է տրվում լրատվամիջոցներին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի այդ տեղեկատվությունն ստանալ անվճար: Այսօր գործող կարգուվ այդ տեղեկատվությունն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են պետական տուրք: Բադասյանը նշեց, որ այս նախագծով նաեւ ընդլայնվում է լրատվամիջոց հասկացությունը, դրա մեջ ընդգրկելով նաեւ համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեությունը իրականացնողներին: Նախարարը հիշեցրեց, որ այս նախագիծը e-draft-ում տեղադրելուց հետո բուռն արձագանքի արժանացավ լրատվամիջոցների կողմից, որոնք մտավախություն էին հայնում, թե սրանով փորձ է արվում վերահսկել լրատվամիջոցներին, բայց կյանքը ցույց տվեց, որ նման նպատակ չի եղել: Նա ընդգծեց, որ անհատականացված քարտերով են նրանք օգտվելու այդ հնարավորությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մոտ մեկ տարի է լրագրողները խնդրում են այս խնդիրը լուծել, հիմա որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անե՞լ: Կարող ենք այս փոփոխությունը չանել ընդհանրապես: Իրենց համար ենք անում: Այսինքն մենք տվյալների բազային մուտք ենք տալիս լրատվամիջոցներին, իսկ մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք լրատվամիջոցներին վերահսկե՞նք: Այսինքն ասում ենք՝ մտնելուց առաջ պետք է ID քարտ օգտագործեք, ասում են՝ ո՞նց, մեզ ուզում եք վերահսկե՞ք»: Վարչապետը նաեւ հարց ուղղեց. «Իսկ ռեգիստրում գրվա՞ծ է, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը: Լավ չի, լավ չի: Հեսա կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետեւ ուզում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը»:
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55