ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին, որը ներկայացրել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Շաքե Իսայանը նշեց, որ այս նախագծի մեխը էական կարգապահական խախտումն է, այս մասով ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում ունի: Նա ընթերցեց այդ սահմանումը. էական կարգապահական խախտում է ՍԴ դատավորի՝ ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ բացակայելը, 2 նկատողություն կամ 1 խիստ նկատողություն ունեցող ՍԴ դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը, երրորդ`ՍԴ նախագահի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
«Ստացվում է, եթե նույնիսկ ներկայացված իրավական ակտը դիտարկենք այս տեսանկյունից, ապա էական կարգապահական խախտման հայտնի դառնալու վերջին դեպքը գրանցվել է սույն թվականի հունիսի 21-ին այսինքն՝ ավելի քան 3 ամիս առաջ»,-ասաց նա:
Շաքե Իսայանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ԱԺ-ն կարող է որոշման նախագիծ ներկայացնել խախտումը կատարելը հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում: «Հունիսի 21-ին աշխատակարգային որոշումից հայտնի է դարձել, որ Հրայր Թովմասյանը մասնակցելու է գործի քննությանը, քանի որ չի քննարկվել նրա մասնակցության անհնարինության հարցը, այսինքն՝ մինչև Ձեր կողմից վկայակոչված սեպտեմբերի 6-ը Ձեզ հայտնի է եղել այդ մասին, ի դեպ, այս մասին վկայում է նաև դեռևս օգոստոոսին հրապարկված Վահե Գրիգորյանի նամակը: Հետևաբար պնդում եմ, որ սույն որոշմամբ Ձեր իրավունքի ժամկետը սկսել է հոսել հունիսի 21-ից», - ասաց Իսայանը՝ դիմելով զեկուցող Սուրեն Գրիգորյանին:
«Մինչ այս պահը որոշման նախագծում արտացոլված է ,նաև ձեր խմբակցության տարբեր ներկայացուցիչների կողմից նշվել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար առկա է 4 հիմք, մինչդեռ Դուք ձեր ելույթում և խոսքում չհերքելով, որ անցել են մնացած երեքի ժամկետները, նշեցիք, որ մնացած երեքը հանդիսանում են փաստեր, ոչ թե հիմք: Ինձ մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ ի վերջո մենք ունենք մե՞կ հիմք, թե՞ չորս»-ասաց նա` դիմելով զեկուցողին։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս հարցում ԱԺ-ում լայն կոնսեսուս էր ցանկալի, ապա Շաքե Իսայանի անձնական կարծիքով դա լիովին հնարավոր էր, և եթե ի սկզբանե նման նպատակ էր դրված, ապա կարելի էր բոլոր երեք խմբակցությունների հետ սկսել քննարկում:
«Իսկ եթե չկար նման նպատակ, ապա կարծում եմ՝ այս պահին առավել ևս դուք որևէ խնդիր չունեք, միայն ձեր խմբակցության քվեարկությամբ կարող եք միջնորդել՝ այս հարցը ՍԴ-ում քննելու համար»,-ասաց նա և կոչ արեց հարգել խորհրդարանի խմբակցությունների որոշումները:
«Սիրելի՛ իշխանական գործընկերներ, եթե ուզում եք Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց սկսել` շատ լավ, միայն թե դա անենք հեղափոխական արժեքով` օրինական ճանապարհով, որն այս դեպքում Սահմանադրական օրենքի ժամկետը չխախտելն է, քանի որ հենց այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլորս մեր գործողությունների համար վաղ թե ուշ պատասխան ենք տալիս»,-հավելեց նա:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03