Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:
Շուշի քաղաքը, ունենալով ինքնատիպ և բավականին պահպանված ճարտարապետական ոճ, առաջիկայում իր այցելուներին կներկայանա վերականգնված և պահպանված պատմամշակութային կոթողով՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթով:
«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը, սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը, 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:
Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ և կրում է նրա անունը:
«Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Այն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասում: Մզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա: Մենք հուսով ենք, որ այս նախագիծը նաև կնպաստի Շուշիի պատմական թաղամասի վերականգնման աշխատանքներին նոր թափ հաղորդելուն»,-ասում է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը:
Նա հավելում է, որ նախագծի շրջանակում վերականգնվել է նաև մեդրեսեի շենքը, ինչը կարող է նպաստել վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոն. «Այն Հայաստանի և Արցախի արևելագետների կողմից կարող է վերածվել գիտաուսումնական կամ արևելագիտական ուսումնասիրությունների կենտրոնի, այնտեղ կարող են անցկացվել նաև ամառային դպրոցներ, համաժողովներ, կրթական և մշակութային հանդիպումներ»:
Վերականգման աշխատանքները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով` ներգրավվել են տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Մշտապես համագործակցելով Արցախի մշակույթի նախարարության հետ` ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):
Վերջինիս շնորհիվ, մզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների՝ վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:
Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին Շուշիում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01