Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:
Կառավարության պաշտոնական դիրքորոշման շարադրումն ամփոփող փաստաթղթից հոկտեմբերի 4-ին Twitter-ի իր էջում քաղվածքներ է մեջբերել բրիտանացի իրավաբան Ջո Մոյեմը։ «Այն դեպքում, եթե 1 (1) եւ 2 պարագրաֆներում շարադրված պայմաններից ոչ մեկը չկատարվի, նա (վարչապետ Ջոնսոնը) սահմանված ձեւով 2019 թվականի հոկտեմբերի 19-ից ոչ ուշ նամակ կուղարկի (Brexit-ի հետաձգման խնդրանքով)»,-ասված է փաստաթղթում:
Մինչդեռ ավելի վաղ Ջոնսոնը քանիցս հայտարարել է, որ Եվրամիությանը չի խնդրելու հերթական անգամ հետաձգել Brexit-ի ամսաթիվը եւ ավելի շուտ «մեռած կպառկի ջրանցքում», քան կգնա այդ քայլին:
Շոտլանդիայի Սեսիոն դատարանը քննում է Մոյեմի, ձեռնարկատեր Դեյլ Վինսի եւ Շոտլանդիայի ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Ջոաննա Չերիի դիմումը, որոնք ձգտում են հասնել այն բանին, որ դատարանը բացառի Brexit-ի իրագործումն առանց Բրյուսելի հետ գործարքի:
Ի թիվս այլ բաների, դատավորները պետք է պատասխանեն այն հարցին, թե վարչապետին բանտ սպառնում է արդյոք, եթե նա անտեսի այսպես կոչված Բեննի օրենքը, որն անցած ամսին ընդունվել է բրիտանական խորհրդարանի կողմից եւ կառավարությանը պարտավորեցնում է խնդրել ԵՄ-ին՝ Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, եթե չհաջողվի նոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44