Շոգեբաղնիքում ՀՔԾ քննիչ ներկայացած մեկը Սամվել Ֆարմանյանին ասել է, որ իր քրոջը կրկին «կալանք են տալու»։ Այս մասին նախկին պատգամավորը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ Ֆարմանյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․ «Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք ուղղակի մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ: Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ... Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի մառախուղի մեջ: Սա հատված չէ գեղարվեստական գրքից կամ ֆիլմից: Սա ստալինյան ժամանակների` Եժով-Յագոդա-Բերիա տրիադայի իրականացրած անմարդկային ռեպրեսիաների մարդկային պատմություն չէ: Սա 21-րդ դարի, մերօրյա հայաստանյան իրականություն է` ժողովրդավարության «համաշխարհային բաստիոնի» տիտղոսին հավակնող փաշինյանական ժամանակների իրականություն: Հ. Գ. 1. Հայկ Մարությանին փոխանցեք` անպայման կհանդիպենք... Հ.Գ. 2. Ավելորդ է ասել, որ ո՛չ իմ ու ո՛չ էլ քրոջս կողմից, առաջիկա օրերին` դեպքերի «անոնսված» զարգացման պարագայում, չի լինելու էս կրկեսին առնչվող որևէ արձագանք: Չի լինելու իրավական որևէ անդրադարձ կամ գնահատական նաև նրա փաստաբանների կողմից. փաստաբանները անելիք չունեն մի միջավայրում, որտեղ իրավունքն ու իրավագիտությունը մահացած են: Հարցը մաքուր քաղաքական է: Հարցի հասցեատերը ես եմ: Ես ընդունել եմ այդ մարտահրավերը»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01