Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում պալեոնտոլոգները քարացած կմախքի մի հատված են հայտնաբերել, որը վերաբերում է մայրցամաքից մայրցամաք թռչող պտերոզավրերի նոր տեսակին, հաղորդում է The Guardian-ը:
Ըստ գիտնականների, թևի 4 մետր բացվածք ունեցող պտերոզավրերը երկրի վրա ապրել են մոտ 90 միլիոն տարի առաջ: Դրա մնացորդները հայտնաբերվել են երկաթահանքում, սակավաթիվ բնակչություն ունեցող Վինտոն քաղաքից ոչ հեռու: Նոր տեսակն անվանել են Գրեհեմ քաղաքի նախկին քաղաքապետ «Բուտչ» Լենտոնի անունով՝ Ferrodraco lentoni («Բուտչի երկաթե վիշապ»):
«Չնայած այն հանգամանքին, որ չկարողացանք գտնել ամբողջական գանգը, մենք ունենք դրա մասերը, ինչպես նաև 40 ատամ, թևի տարրեր և հինգ ողեր»,- պատմել է Սուինբերնի համալսարանից ուսումնասիրության առաջատար հեղինակ Ադել Պենթլանդը:
Գիտնականները ենթադրում են, որ պտերոզավրը ունեցել է անհամաչափ մեծ գլուխ՝ մոտ 60 սմ: Պենթլանդը նաև հավելել է, որ հայտնաբերված վերին և ստորին ծնոտների մասերի հիման վրա պարզ է դարձել, որ նոր տեսակը գենետիկորեն մոտ է եղել Անգլիայում հայտնաբերված նախորդ սողունին:
Նա նաև շեշտել է, որ առջևի փոքր ատամները և այլ «եզակի բնութագրեր» ցույց են տալիս պտերոզավրի նոր տեսակին՝ գոյատևած Anhanguera խմբին պատկանելը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44