Թաիլանդում, Յալա քաղաքում դատավորը փորձել է կրակել իրեն հենց դատարանի դահլիճում, գրում է The Guardian-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սպանության մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց արդարացնող դատավճռի կայացումից հետո՝ հանցանշանների անբավարարության պատճառով։ Պատահածից անմիջապես հետո դատավոր Հանակորն Պիանչանին անհապաղ վիրահատել են։ Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կրակելուց առաջ Պիանչանն ասել է, որ ավագ դատավորներն իրեն ասել են, որպեսզի ամբաստանյալներին մեղավոր ճանաչի։ Դատավորի խոստովանությունը տարածվել է սոցցանցերում։ Մեղադրական դատավճռի կայացման պարագայում երեք ամբաստանյալներին մահապատիժ էր սպասվում, իսկ մյուս երկուսը ճաղերի հետեւում կանցկացնեին երկար տարիներ։ «Ներկայում առաջին ատյանի դատարանների իմ մյուս գործընկերներն ամբողջ երկրում նման վերաբերմունքի են արժանանում, ինչպես եւ ես։ Եթե ես չեմ կարող հավատարիմ մնալ տվածս երդմանը, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ պատվազուրկ»,- նշել է դատավորն իր հայտարարությունում։ Հանակորնի հետ տեղի ունեցած միջադեպը երկրում անհանգստություն է առաջացրել այն առնչությամբ, որ, գուցե, ավագ դատավորները Թաիլանդում չարաշահում են իրենց իշխանությունը մեղադրական դատավճիռներ կայացնելիս՝ քաղաքական նպատակներով։
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
10:39
10:22
09:44
09:32
09:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02